Աչքներդ լույս, Հայաստանում տան տեր դառնալու, ավելի շուտ` ուրիշի տան տեր դառնալու շանս ունեք: Բազմահազար հայաստանցիների համար հիմա պարզ է, թե ինչո՞ւ էիք ձգում ժողվարչապետին տրված Ձեր հայտնի խոստման իրականացումը: Այո՛, Դուք հասել եք Ձեր նպատակին: Հայաստանի ժողովրդի վզին փաթաթած Ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա իշխանությունը երկու տարվա դեգերումներից հետո ի վերջո ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Իհարկե, նույնիսկ ոզնուն է պարզ, որ այդ օրենքով ժողվարչապետը որոշել է մի կողմից փող ունեցողներից գումար շորթել իր բարեկեցիկ ապագան կառուցելու համար, մյուս կողմից` Բաբկենենց հարևան պողոսների մոտ պատրանք ստեղծել, թե մի քիչ էլ սպասեք, հեսա հարուստների տները կվերցնենք, կծախենք, փողը ձեզ կբաժանենք, լավ կապրեք:
Անշուշտ, Հայաստանում կոպեկի խելք ունեցող ամեն մեկը հասկանում է, որ ուրիշի գույքը խլելու գործընթացն ապագա չունի, որովհետև հակասում է մարդու և սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքներին, և խլված գույքը հետ է բերվելու ՄԻԵԴ վճիռներով, և հետո` այնուամենայնիվ Հայաստանում շանտղության պատրաստ շատ քիչ մարդիկ կան, որ կարող են առիթից օգտվել և ուրիշի ստեղծածին տիրանալ` հույս ունենալով, որ լափածը մարսելու են: Բայց Դուք հանկարծ չերկմտեք, անպայման թռցրեք Ձեր փայը: Չէ՞ որ հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները հավելավճարների ու պարգևավճարների տեսքով գռփում են պետական բյուջեն, մեկ անձից գնումներով տենդեր-ատկատների մեջ են, միջազգային սկանդալներ հարուցող ծխախոտի մաքսանենգ սխեմաների մեջ են, և ի վերջո` օլիգարխից բիզնեսմեն դարձնող ինդուլգենցիաների վաճառքի մեջ են: Դուք ումի՞ց եք պակաս, որ Ձեր փայը չթռցնեք, քի՞չ բան եք արել հեղափոխության համար:
Մի՛ հապաղեք, եկեք Հայաստան և ինչ-որ մեկից խլված տունը կոպեկներով ձեզանով արեք, Ձեր սեփականությունը դարձրեք` իրականացնելով ժողվարչապետին տրված Ձեր վաղեմի ու հանրահռչակ խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Դուխով պարոն Թանկյան, մի՛ հապաղեք, դուխով...
Հարգելի Սերժ Թանկյա՛ն, աչքներդ լույս, Հայաստանում ուրիշի տան տեր դառնալու շանս ունեք
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից