Դատելով այն բանից, որ սերժական կամ, որ նույնն է, լևոնական շրջանակները քարոզչական ինչպիսի լայնամասշտաբ հարձակման են անցել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ՝ կարելի է արձանագրել, որ արդեն գործ ունենք Սերժ Սարգսյանի նորաթուխ հաճախորդների հետ, իսկ Հովհաննիսյանի շուրջ նոր բևեռ ձևավորվելու հնարավորությունը նյարդայնացրել է «պետական» շահով առաջնորդվող թե՛ այս, թե՛ այն կողմին։ Նրանց էլ կարելի է հասկանալ. որոշել էին դաշտը կիսել Սարգսյանի իշխանության ու Տեր–Պետրոսյանի հաստիքային ընդդիմության միջև, բայց պարզվում է, որ այդքան հեշտ չի լինի հանրահավաքի մասնակիցներին, երկու կողմերի թիմակիցների լայն շրջանակներին ու բողոքական զանգվածին «քցել»։
2008–ի հաճախորդացման գործընթացի համեմատ այժմյան իրավիճակի տարբերությունն այն է, որ այն ժամանակ միմյանց հետ սինխրոն աշխատում էին «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցներն ու Գեղամյան Արտաշեսը, իսկ հիմա Գեղամյանի ֆունկցիան կատարում է Լևոն Տեր–Պետրոսյանը, ում հարձակումները Հովհաննիսյանի դեմ կրկին սինխորն են «ազատ ու ոչ այնքան ազատ, բայց պատասխանատու և սերժատու» լրատվամիջոցների գործողությունների հետ։
«Հաճախորդ–2011» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող հաճախորդացման մյուս առանձնահատկությունն այն է, որ եթե 2008–ին Գեղամյանը մինչև ընտրություններն էր բացահայտել իր ով լինելը, իսկ Արթուր Բաղդասարյանը ընտրություններից 10 օր անց միայն ախքացավ ու դավաճանեց իր ընտրազանգվածին, ապա այժմ Տեր–Պետրոսյանը կատարում է Գեղամյանի ու Բաղդասարյանի ֆունկցիաները միաժամանակ՝ «դվա վ օդնոմ» տարբերակով։ Այսինքն՝ մենք գործ ունենք ախքադհոլային սինթեզի հետ։
Մեր կայքէջն այդ մասին վաղուց էր զգուշացնում, բայց ոմանք չէին հավատում կամ չէին ուզում հավատալ, որ դա այդպես է։ Հիմա արդեն Տեր–Պետրոսյանի (ով չի էլ թաքցնում, որ գործարքի է գնացել Սարգսյանի հետ) հաճախորդացումը չեն նկատում միայն «Լևոնի վկաները», զոմբիները կամ նրանք (մանր ու մեծ անձնական շահ հետապնդողները), ովքեր ի պաշտոնե պետք է չնկատելու տան ՀԱԿ առաջնորդի գործարքի էությունը և գովերգեն նրա բոլոր քայլերը։ Բայց հարց է առաջանում. եթե Տեր–Պետրոսյանը գնալու էր Սարգսյանի հետ գործարքի, ապա ինչու՞ դա չարեց 2008–ի մարտի 1–ից առաջ, երբ դեռ զոհեր չկային։ Այս հարցը թող արդեն ՀՀ առաջին նախագահի թիմակիցները նրան տան ու պատասխան պահանջեն, եթե, իհարկե, այդ թիմակիցները պայքարում են սկզբունքի, այլ ոչ թե պաշտոնի համար։
Ելնելով տեղի ունեցող գործընթացներից՝ Տեր–Պետրոսյանի գործունեության գնահատականը տալիս արդեն հնարավոր չէ օգտագործել Գեղամյանի ու Բաղդասարյանի հետ նրա համեմատումը։ Վերջիններիս վարքը Տեր–Պետրոսյանի արածի ու արվելիքի համեմատ պարզապես դպրոցականի անմեղ չարաճճիություն է։ Ի վերջո պետք է ընդունել, որ Գեղամյանն ու Բաղդասարյանը հաճախորդացան հանգամանքների բերումով ու մեծ դժվարությամբ, իսկ, ահա, Տեր–Պետրոսյանն այդպիսին դառնում է սեփական նախաձեռնությամբ ու 10 զոհերի բեռը ուսին։
Մեկ բան ակնհայտ է, որ շուտով արդեն հասարակության լայն շրջանակները կտեսնեն, թե ինչ էր իրենից ներկայացնում Տեր–Պետրոսյանի՝ Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության «սրտաճմլիկ» պատմության մասին առաջարկ–խնդրանքն առ Սերժ Սարգսյան։ Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ գործարքի գնալու և հլու–հնազանդ ծառայելու պատրաստակամություն, որին այն ժամանակ չարձագանքեց Սերժ Սարգսյանը։ Սակայն այժմ, երբ երկրում սոցիալ–տնտեսական լարվածությունը հասել է իր գագաթնակետին ու առկա է հեղափոխական վիճակ, ՀՀԿ «Ճկուն» ղեկավարը հիշել է «միաբանին» ու նրա վրա խնդիր դրել մարել լարվածությունը, ինչն էլ Տեր–Պետրոսյանն անում է «միաբանորեն»։
Փաստորեն «միաբանը» հասավ իր մուրազին ու գործարքի գնաց «Եղիազարի» հետ։ Բայց քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խառնեց որոշ խաղաքարտեր, պատռեց ոմանց դիմակը ու բացեց շատերի աչքերը՝ ուստի իշխանություններն ու իրենց Տեր–Պետրոսյանը համատեղ համազարկով գրոհեցին «Ժառանգության» առաջնորդի վրա՝ դրանով իսկ առավել բացահայտ դարձնելով գործարքի առկայության մասին։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, ասեղը պարկում չես պահի։ Ամեն ինչ շատ պարզ երևում է։
Իհարկե լավ է, որ Տեր–Պետրոսյանը ախքացել է ու չի գնում իշխանափոխության, այլապես այսօրվա ձախողված իշխանության փոխարեն կունենայինք ավելի վատ ու կռապաշտության ախտանիշով տառապող կառավարչական համակարգ։ Բայց մյուս կողմից էլ՝ Սարգսյանի իշխանության ամեն օրը՝ Հայաստանի համար նոր ձախողումների պատճառ է դառնում։ Հետևաբար՝ պետք է կազմավորել սերժա–լևոնական տանդեմին հակադրվող բևեռ կամ բևեռներ, ինչի արդյունքում երկրի քաղաքական համակարգը կմաքրվի ոչ միայն գործող ռեժիմից, այլ նաև այս ռեժիմի հիմնադիր Տեր–Պետրոսյանից։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը համատեղ ու միաժամանակ պետք է անցնեն չվաստակած հանգստի։
Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորաթուխ գեղամյանները

Կարեն Հակոբջանյան