Լոռու մարզում 9-ամյա երեխան ցած է ընկել շենքի 2-րդ հարկից. նրան Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան
Երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երեւան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: