Աշխարհ

15.05.2020 11:26


Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 173152-ի

Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 173152-ի

Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 170 000-ի սահմանը, հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում տալով ԳԴՀ առողջապահության նախարարությանը կից Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալներին։

Հայտնի է, որ երկրում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 913 նոր դեպք։ Համավարակի սկզբից վարակակիրների թիվն այստեղ հասել է 173 152-ի։

Մահվան ելքով դեպքերի թիվն ավելացել է 101-ով՝ ընդհանուր հասնելով 7824-ի։ Միևնույն ժամանակ համավարակի սկզբից ապաքինվել է 151 000 մարդ։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,5 միլիոն մարդ, որից ավելի քան 303 000-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը