Լրահոս

15.05.2020 11:17


4044 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

4044 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4044 է, մահացածների թիվը՝ 52: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1666, փաստացի բուժվողներինը՝ 2304: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 37 476 քաղաքացի:

Մայիսի 15-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 1 դեպք:Սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր դեպքերի թիվը 22 է:

Այս խորագրի վերջին նյութերը