Քաղաքական

15.05.2020 10:18


Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեում՝ շենքի մուտքի մոտ ոստիկաններ են հերթապահում․ օպերատիվ տվյալներ կան, որ հաշվեհարդար է ծրագրվում․ «Հրապարակ»

Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեում՝ շենքի մուտքի մոտ ոստիկաններ են հերթապահում․ օպերատիվ տվյալներ կան, որ հաշվեհարդար է ծրագրվում․ «Հրապարակ»

«ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ոչ այնքան հայտնի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեում՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ արդեն քանի օր է՝ ոստիկաններ են հերթապահում։

Տեղեկություններ կան, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել, որ Մարուքյանի եղբոր նկատմամբ հաշվեհարդար է ծրագրվում՝ ԱԺ հայտնի ծեծկռտուքից հետո նրա գրառման համար։

Հիշեցնենք, որ պատգամավորի եղբայրը Սասուն Միքայելյանի՝ «վիզդ կկտրեմ», «գլուխդ կցխեմ» սպառնալիքներից հետո գրել էր․ «Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…)», ավելի ուշ հեռացրել էր հայհոյախառն արտահայտությունը։ Սակայն Սասուն Միքայելյանը մի քանի օր անց ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Էդգար Մարուքյանը վիրավորել է իր ծնողին ու պիտի պատասխան տա։

Խորհուրդ տվեց ներողություն խնդրել և ակնարկեց, որ իր ղեկավարած կառույցը կարող է և ուզում է հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Ոստիկանությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հերթապահության մասով, սակայն նրանք ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին լուրը։

Հիշեցնենք նաև, որ Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված «ուղղակի և անուղղակի սպառնալիքների» կապակցությամբ հաղորդում ներկայացնելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը