Քաղաքական

15.05.2020 10:03

Իշխանությունները դիմել են Եվրոպայի օգնությանը. ՍԴ հարցում լուծում չեն գտնում․ «Ժողովուրդ»

Իշխանությունները դիմել են Եվրոպայի օգնությանը. ՍԴ հարցում լուծում չեն գտնում․ «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն ամեն կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը, բայց այդպես էլ չի ստացվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում:

Եվ այս պայմաններում, երբ արտակարգ դրությունը կրկին ու կրկին երկարաձգվում է, իշխանությունները չգիտեն՝ ինչպես վարվել, ինչպես հանգուցալուծել ճգնաժամը, և այդ պատճառով էլ դիմել են եվրոպացիների օգնությանը:

Սակայն չի բացառվում, որ վերջիններիս պատասխանը կարող է իշխանությունների սրտով չլինել, մանավանդ որ վերջին շրջանում հաճախ են այդ կողմից քննադատություններ հնչում: Այդպես եղավ նաև հայտնի վեթինգի նախագծի դեպքում, և ստիպված եղան դրույթներ փոխել, մեղմացնել գործընթացները:

Ամեն դեպքում, նկատենք, որ արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ, և օրենսդրորեն այդպես էլ իշխանությունները չեն կարողանում ճանապարհ գտնել: Այժմ նրանք սպասում են Եվրոպայի արձագանքին՝ հուսալով, որ ելք կգտնեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։