Քաղաքական

15.05.2020 09:18


Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա (տեսանյութ)

Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանում և Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման մասին հարցին՝ անդրադառնալով նախօրեին Բաքվի հնչեցրած կոչին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերաբերյալ:

«Կողմերում ձերբակալված անձանց փոխանակման և նրանց տանջանքների թեթևացման հարցը մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների օրակարգում: Անցյալ տարի Մոսկվայում որոշում է կայացվել կալանավորների հարազատների կողմից նրանց այցելելու մասին: Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը մեկական գերի են վերադարձրել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակվում են խորհրդակցությունները մյուս կալանավորների ճակատագրի վերաբերյալ: Մենք ուշադրությամբ կհետևենք դրանց ընթացքին»,-ասել է Զախարովան՝ ներկայացնելով ՌԴ դիրքորոշումը գերիների փոխանակման նախաձեռնության վերաբերյալ:

Զախարովայի ելույթը կարող եք լսել 38:30 րոպեից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը