Աշխարհ

15.05.2020 08:58


Մայիսի 15-ը՝ Ընտանիքի միջազգային օր

Մայիսի 15-ը՝ Ընտանիքի միջազգային օր

ՄԱԿ­ Գլխավոր վեհաժողովի որոշմամբ՝ 1994 թվականից սկսած՝ ամեն տարի մայիսի 15-­ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր:

Հայաստանում այս տոնն ամրագրվել է «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» ՀՀ օրենքում:

Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրներին։ Երբ ոտնահարվում են մեկ ընտանիքի իրավունքները, ապա վտանգվում է համամարդկային ընտանիքի միասնությունը, որի անդամ են հանդիսանում առանձին ընտանիքները:

Ընտանիքը պետության փոքր մոդելն է։ Այն, որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Բոլոր ժամանակներում պետութան զարգացումը դատել են հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանից ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքից:

Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը