Կարծիք

15.05.2020 00:48


Ռոբերտ Քոչարյանին չեն դատում, դատում են բոլորին

Ռոբերտ Քոչարյանին չեն դատում, դատում են բոլորին

Արթուր Ալեքսանյանը՝ հեծանվորդը, Նարեկ Սարգսյանը կալանավորվեցին։
Մեղադրյալներ Արմեն Թավադյանն, Արա Վարդանյանը, Նարեկ Մութաֆյանը, Սարգիս Օհանջանյանը կալանավորված էին։
Մանվել Գրիգորյանը կիսամեռ ազատ արձակվեց։
Արթուր Դանիելյանը, Ադեկվատները, Մալյան Նարեկը, Սամսոնյան Նարեկը ոստիկանության ու քննչականի մշտադիտարկման շինծու առանցքում են։
Աշոտյանի դեմ է《արդարադատություն》 սանձազերծվում։
Միքայել Մինասյանը, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Միհրան Պողոսյանը մեղադրյալներ են։
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ է մեղադրյալ։
Արթուր Վանեցյանը կանչվում է ՀՔԾ։
Հրայր Թովմասյանն ու իր սանիկները պրծում չունեն《Ֆեմիդայից》։
Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը Յուրի Խաչատուրովը մեղադրյալներ են ևս։
Սերժ Սարգսյանի դեմ է քաղաքական հետապնդում իրականացվում։

Ում չմտաբերեցի, ներող եղեք, բայց վերոհիշյալ բոլորին կապում է մեկ բան՝ չընկրկելն իշխանության դեմ, ու դեռ շատերն են ենթարկվելու քրեական կոչված, բայց քաղաքական հետապնդումների, քանի Հայաստանը քայլիշխանական է, արդարադատությունը՝《զանգովի》, դատարանը՝《շրջափակովի》, դատավորը՝《վնգստացող》։

Հասկանում եք, չէ՞՝ Ռոբերտ Քոչարյանին չեն դատում, դատում են բոլորին, պարզապես Քոչարյանը պետք է ամեն գնով մնա կալանավորված՝ հակառակ դեպքում դատվելու են այսօրվա դատողները։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը