Կարծիք

14.05.2020 21:47


Աննա Դանիբեկյանը՝ գերտերությունների պայքարի Հայաստանյան գործիք

Աննա Դանիբեկյանը՝ գերտերությունների պայքարի Հայաստանյան գործիք

Մայիսի 13-ին դատավոր Դանիբեկյանն իրեն արդեն բնորոշ սառնասրտությամբ կարդաց Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդությունների վերաբերյալ որոշումը։ Իրականում ես կասկած չունեի, որ միջնորդությունները մերժվելու են, այդ պատճառով, մինչ այդ փաստի ֆիքսումը, խնդրանքով դիմել էի դատավորին գիտակցել իր քայլերի վտանգավորության աստիճանը և ի վերջո հասկանալ, որ այս իշխանության օրերը հաշված են։

Կարծում եմ նրան թվում է, որ ապագայում այս նույն գործի շրջանակներում հարցաքննվելիս նա ուղակի սլաքները կուղղի Վարչապետի կամ իր մերձավորներից մեկի վրա և կխոստովանի, որ իրեն ստիպում էին նման որոշումներ ընդունել և կխուսափի պատասխանատվությունից։ Իհարկե այդպես կարող էր լիներ այն դեպքում եթե այս "ուզես չուզես պետքա կալանքը տաս" գործընթացը լիներ սոսկ անձնական վենդետայի արդյունք։ Բայց Դատավորը կարծես թե չի գիտակցում, որ նա իր ընդունած որոշումներով հայտնվել է մի քանի գերտերությունների հայաստանյան հարթակում տեղի ունեցող մենամարտի կիզակետում։ Իրականում խոսքը ոչ թե անձնական վրեժխնդրության մասին է, այլ ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական դավաճանության մասին, որի բոլոր մասնակիցները մոտ ապագայում կանգնելու են դատարանի առջև, բայց ոչ սովորական դատարանի, այլ զինվորական տրիբունալի։ Այդ ժամանակ ուրիշի վրա մեղք գցելը արդեն որևէ դեր չի խաղալու, քանզի դա դիտարկվելու է որպես պետության հանդեպ իրականացված դավադրության մի մաս, ընդորում բավականին կարևոր մաս։

Մեծ խաղը ընդհանուր առմամբ ունի երկու կողմ. Մեկը մեզ ստիպում է ներել թուրքերին, պատրաստվել խաղաղությանը, ադրբեջանցիների և արցախցիների համատեղ կեցությանը և իհարկե ավանդական ընտանիքի թեզի ամբողջական քայքայմանը։ Գերնպատակ է նաև Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր կապերի խզումը։ Այս ամենը մեզ դարձնելու է այսպես կոչված կովկասյան սեյմի անբաժանելի մաս և կազդարարի արևմուտքի հաղթանակը կովկասում։
Մյուս կողմը մեզ կարծես թե բավականին կիրթ և հավասարակշռված ձևով հասկացնում է այս ողջ ընթացքի Հայաստանի համար կործանարար էֆեկտ ունենալու մասին. Դեռևս մոտ երկու տարի առաջ Ռուսաստանի Արտաքին Գործերի Նախարարը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները մեկ բան ասում են, մեկ այլ բան անում։ Անցավ ժամանակ, և նույն նախարարը բացեց որոշ փակագծեր. Նա մասնավորապես բացահայտեց, որ ՀՀ իշխանությունը Արցախի հարցում բանակցում է փուլային տարբերակի շուրջ, հիշեցրեց նաև իրավապահների կողմից ռուսական որոշ ձեռնակությունների վրա շարունակվող հարձակումները և բացահայտորեն մեղադրեց ՀՀ իշխանությանը ոչ բարեխիղճ գործընկեր լինելու մեջ։

Նա կարծես հասկացնում էր հայ ժողովրդին, որ գերտերությունների պայքարը այլևս գաղտնի փուլում չէ և թևակոխել է բացահայտ պայքարի դաշտ։
Այդ պայքարի մի մասն էլ հենց Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավարությունն է։ Նախագահ Քոչարյանի կալանավորումն այլևս վերածվել է կյանքի և մահվան կռվի։ Ակնհայտ է դառնում, որ ազատման որոշումը կազդարարի արևմուտքի պարտությունը այս պատերազմում: Այ հենց սա է ամեն գնով Նախագահին կալանավորված պահելու պատճառը։ Իսկզբանե արևմտյան տեխնոլոգների կողմից կատարված հաշվարկները հօդս ցնդեցին, երբ Նախագահ Քոչարյանը չխուսափեց Հայաստան վերադառնալուց և կանգնեց արդարադատության առջև։ Հենց այդ օրվանից բոլոր հաշվարկները խառնվեցին և Նիկոլի տիրակալները ամենօրյա ռեժիմով սկսեցին նոր որոշումներ ընդունել՝ հարթելով իրենց ճանապարհը դեպի լիարժեք կայացած կովկասյան սեյմ։

Դե ինչ տիկին Դանիբեկյան, այժմ հասկանո՞ւմ եք, թե ինչ խաղի կիզակետում եք հայտնվել։ Կարծում եմ ժամանակն է սկսել ուսումնասիրել զինվորական տրիբունալի հետ կապված գրականությունը, այն Ձեզ հաստատ պետք կգա։

Եվ այո´, հայ ազգը այս փորձությունից միանշանակ հաղթանակած դուրս կգա, իսկ ազգի դավաճանները կկրեն արժանի պատիժ։

Հ.Գ. Ցավում եմ որ դեռևս 1,5 տարի առաջ հնչեցված քաղաքական հաշվարկներս դառնում են բացահայտ իրականություն։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը