Մեկնաբանություն

14.05.2020 19:54


Կորոնավիրուսի վկաները (տեսանյութ)

Կորոնավիրուսի վկաները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը փողոցներն ընկած նախապատրաստում էր արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը։ Մայիսի 15–ից ևս մեկ ամսով կապրենք արտակարգ պայմաներում։

Փաշինյանը զարմանում է, թե ինչո՞ւ որոշ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսի խնդրին։ Փաշինյանը «մոռացել» է, որ հենց ինքն ու իր նախարարն են «էն գլխից» անլրջացրել կորոնավիրուսի թեման՝ սեփական քաղաքական շահերից ելնելով։

Քաղաքական շահից ելնելով գերադասեցին չնկատել համաճարակը և «այո»–ի քարոզ իրականացնել։ Հիմա նույն այդ քաղաքական շահը նրանց ստիպում է արտակարգ դրությունը երկարաձգել։

Արտակարգ դրությունը Փաշինյանին շատ է պետք։ Կորոնավիրուսի դեմ պայքարը զուտ ձևական շղարշ է այս պատմության մեջ։ Եթե անցած երկու ամիսների ընթացքում արդյունավետ աշխատած լինեին, ապա այսօրվա պատկերը չէինք ունենա։ Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մեր կորոնավիրուսային թվերը շատ վատն են, ինչը կառավարության անարդյունավետ աշխատանքի արդյունք է։

Արտակարգ դրությունը Նիկոլ Փաշինյանի համար այժմ ծառայեցվում է երկու նպատակով՝ «օդում կախված» հանրաքվեի հարցը առժամանակ ձգելու, ինչպես նաև հավաքներ թույլ չտալու համար։

«Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի համար կորոնավիրուսը դարձել է փրկօղակ։ Իշխանությունը պահելու միջոց։ Արտակարգ դրության ռեժիմը թուլացվում է այնքանով, որքանով կառավարությունը փորձում է սեփական պատասխանատվությունը գցել քաղաքացու և գործարարի վրա, իսկ խստացվում քաղաքական նպատակով, որ հանկարծ զանգվածային հավաքներ չլինեն։

Նիկոլին, որ մնա նա հավերժ արտակարգ դրություն կհայտարարի, բայց այդպես հնարավոր չէ։

Ի դեպ, զավեշտն այն է, որ սրանք մի ծայրահեղությունից ընկել են մյուս ծայրահեղության գիրկը։ Որոշել են մայիսի 25–ից տուգանել բոլոր նրանց, ովքեր բաց վայրերում կլինեն առանց դիմակի։ Ասում են՝ դա վիրուսի դեմ պայքարի համար է արվում։ Ոչ վաղ անցյալում Արսեն Թորոսյանն այլ բան էր ասում դիմակի պաշտպանիչ հատկությունների մասին։ Ինչևէ։

Նիկոլենք հիմա ասում են, որ դիմակը շատ կարևոր է։ Մնում է կարողանան իրենց դեռևս հավատացող պողոսներին համոզել, որ դիմակների արտադրության մեջ անձնական բիզնես–շահ չունեն։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «պապա» Վանո Սիրադեղյանն էլ անվտանգության ապահովման պատրվակով բոլորին պարտադրում էր ավտոմեքենաների մեջ կրակմարիչ ունենալ։ Ասում էին, որ դրա մեջ Վանոն բիզնես–շահ ուներ։ Նիկոլը Վանոյի «շկոլայի» տղա է․․․

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը