Լրահոս

24.03.2011 11:31


Հայտարարվել են եվրոպական ամենահուսալի ավտոմեքենաները

   Հայտարարվել են եվրոպական ամենահուսալի ավտոմեքենաները

Բրիտանական Warranty Direct ապահովագրական ընկերությունը հրապարակել է եվրոպական ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշային ցանկը։ Արդյունքները ստացվել են ավելի քան 20 հազար գործող ապահովագրական կազմակերպությունների տրամադրած տվյալների հիման վրա։ Ընտրված մեքենաների տարիքը կազմել է 3-7 տարի։ Որպես կանոն հենց այս ժամկետներում է, որպես կանոն, ավարտվում մեքենաների գործարանային երաշխիքը։ Ցանկը գլխավորել են այն մեքենաները, որնք ամենից քիչն են խնդիրներ ունենում, կամ էլ նրանց վերանորոգումն ամենաէժանն է Մեծ Բրիտանիայում։

Առաջին տասնյակը գլխավորում են՝

1. Peugeot 207 (2006 г.в.);

2. FIAT Panda (2004);

3. Peugeot 206 CC (2000-2007);

4. Volkswagen Polo (2005);

5. Renault Clio (2005);

6. Volkswagen Beetle (1999);

7. Smart ForFour (2004-2007);

8. Volvo S40 (2004);

9. Peugeot 107 (2005);

10. Mercedes-Benz SLK (1996-2004)։

Այս խորագրի վերջին նյութերը