Ռուսաստանի Դաշնությունից կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները
Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ ՎահեԷնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Մայիսի 15-ից արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու Ռուսաստանից, ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով»,- ասաց Ավինյանը:
Մարտի 13-ից Ռուսաստանից ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականիհունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 հազար 16 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:
Ռուսաստանի Դաշնությունից կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները
Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Մայիսի 15-ից արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու Ռուսաստանից, ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով»,- ասաց Ավինյանը:
Մարտի 13-ից Ռուսաստանից ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: