Երբ առաջին անգամ 2 ամիս առաջ արտակարգ դրություն սահմանվեց, դիմակն ու ձեռնոցները պարտադիր չէին, այն ժամանակ դեռ մարդկանց հիշողություններում թարմ էին հանրաքվեի զանգվածային քարոզարշավ-միտինգները, կորոնավիրուսին դեռ շան տեղ չդնելու և դիմակների անզորության մասին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Բացի այդ դիմակների ակնհայտ դեֆիցիտ կար ու ոչ մի պաշտոնյա դա ոչ կարողանում էր հերքել, ոչ էլ կարողանում էր հոդաբաշխ բացատրություն տալ: Սակայն արտակարգ դրությունը ինչ-որ անտուրաժ պետք է ունենար և ներմուծվեցին տեղաշարժի թերթիկներն ու գործատուի տեղեկանքները: Փողոցում ազատ քայլող քաղաքացիները իրարից արտաքնապես ոչ մի բանով չէին տարբերվում և փաստ չէր, որ բոլորն ունեն այդ թղթիկները: Այսինքն, մարդիկ ստուգվում և երբեմն էլ տուգանվում էին բոլորովին պատահական սկզբունքով: Այնինչ հենց այն ժամանակ էր պետք դիմակն ու ձեռնոցները պարտադիր դարձնել և հենց այդ սկզբունքով մարդկանց ստուգել կամ պատասխանատվության ենթարկել:
Հիմա, 2 ամիս անց, բոլոր բարձրաստիճանները միաբերան պնդում են, որ դիմակն անհրաժեշտ է, համավարակը դրանով կարելի է դանդաղեցնել, չկրողները կտուգանվեն և այլն, այսինքն տրամագծորեն հակառակը այն դեպքում, երբ թվերը բազմապատկվել են, ամեն օր մահվան դեպք ունենք, իսկ վարչապետ-նախարար-պարետ եռյակը մեզ սարսափեցնում է դժոխային հեռանկարով:
Սա ի՞նչ է՝ կառավարման ունակությունների և գիտելիքների բացակայությո՞ւն, իրավիճակի միտումնավոր բարդացո՞ւմ, դրանից հետևող որոշակի սահմանափակումների պահպանման նպատակով, թե՞ ուղղակի արդեն դիմակ ենք արտադրում, բայց գնորդ չունենք:
Արդեն դիմակ ենք արտադրում, բայց գնո՞րդ չունենք

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից