Քաղաքական

14.05.2020 16:27

«Իրեն, որ տուն էր պետք, տեսանք՝ ինչ փողեր ծախսեց, դաչան վերանորոգեց, իսկ մենք, որ փողոցում ենք, չի մտածում մեր մասին». Եկմալյան փողոցի բնակիչը՝ վարչապետին (տեսանյութ)

«Իրեն, որ տուն էր պետք, տեսանք՝ ինչ փողեր ծախսեց, դաչան վերանորոգեց, իսկ մենք, որ փողոցում ենք, չի մտածում մեր մասին». Եկմալյան փողոցի բնակիչը՝ վարչապետին (տեսանյութ)

Պետության կարիքների, գերակա շահի տուժածն ենք, մտածում էինք, թե բան է փոխվել երկրում, սակայն նույն վիճակն է, ինչպես նախկինները մեզ այստեղ չէին ընդունում, նույնն էլ մեր «սիրելի վրչապետ» Նիկոլ Փաշինյանն է անում: Այս մասին լրագրողներին ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքող Եկմալյան փողոցի բնակիչներից Անի Խուդավերդյանը:

«Ներկայանամ որպես նախկին զոմբի, ինչո՞ւ նախկին, որովհետև մենք արդեն հիասթափված ենք, որովհետև Եկմալյանի հարցն ընդամենը 15 րոպմու լուծելու հարց է, մենք ո´չ իրենից փողեր ենք ուզում, ո´չ տներ ենք ուզում: Մենք բերել էինք մեզ հետ ներդնող, որ ներդնողը փակում էր երկրի պարտքերը, իսկ քաղաքապետը երկու տարի խաբում է մատների վրա: Պարոն Փաշինյանն այնքան չկա, որ քաղաքապետն է թելադրում»,-ասաց բնակիչը:

Նրա խոսքով՝ երբ վարչապետին տուն էր պետք կառավարական առանձնանը վերանորոգելու համար հսկայական գումարներ ծախսեց, սակայն իրենց հարցը չի լուծում: Նրա պնդմամբ պետությունն իրենց 5 մլրդ դոլար է պարտք:

«Իրեն, որ տուն էր պետք, տեսանք ինչ փողեր ծախսեց էդ դաչեն վերանորոգեց որ իր կոմֆորտն ավելին լինի, բայց մենք տեսանք իր տան վիճակը, իսկ երբ մենք փողոցներում ենք, նա չի մտածում, որ 20 ընտանիք են, ամեն ընտանիքը 5-6 հոգուց բաղկացած: Մեր բնակիչները փողոցում են, վարձով են ապրում: Բավական է, անհարար է, նամուս ունեցեք: Գիտեք ինչ, մարդ պետք է թասիբ ունենա»,-ասաց նա:

Անի Խուդավերդյանն ընդգծեց՝ իրենք թասիբով կանգնել են Փաշինյանի կողքը, պայքարել են նրա համար, թշնամի են դարձել իրենց ազգականների հետ: «Մենք նախկիններից էլ չենք բողոքում, մենք հիմա երանի ենք տալիս նրանց, որովհետև նրանց մեջից տղա կար: Տարոն Մարգարյանը նիստեր էր անում, քաղաքացուն ընդունում էր. հին երևանցու հետ կարելի՞ է այսպես վարվել»,-շեշտեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։