Աշխարհ

14.05.2020 22:15


Հրապարակվել են «Ավատար 2» ֆիլմի նկարահանման հրապարակից առաջին կադրերը (լուսանկարներ)

Հրապարակվել են «Ավատար 2» ֆիլմի նկարահանման հրապարակից առաջին կադրերը (լուսանկարներ)

Լեգենդար կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի երկրպագուներն անհամբեր սպասում են ֆիլմի շարունակության թողարկմանը, որը նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին, գրում է Cinema Blend-ը։

«Ավատար 2» ֆիլմի դերասանական կազմում է նաև հոլիդուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը։ Քեյթ Ուինսլեթը կմիանա «Պանդորայի աշխարհին»՝ կերտելով Ռոնալի դերը: Նոր կերպարի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն․ հայտնի է միայն, որ վերջինս ջրասուզորդ է։

Օրերս ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջը նկարահանումներից լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում լողավազանում նկարահանումներ են անցկացնում Քեյթ Ուինսլեթը, Զոյի Սալդանան, Սեմ Ուորթինգթոնը և Քլիֆ Քուրտիսը։

«Ավատար» ֆիլմի շարունակության 4 մասերի նկարահանումները սկսվել են 2017 թվականից՝ ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր բյուջեով: Յուրաքանչյուր ֆիլմը կարժենա մոտ 250 մլն դոլար: Նկարահանումներն ընթանում էին Նոր Զելանդիայում, և օրերս այդ երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների չեղարկման ֆոնին ֆիլմի նկարահանումները վերսկսվել են։

Ավելի վաղ հայտարարվել էր յուրաքանչյուր ֆիլմի թողարկման ամսաթիվը, որի համաձայն՝ «Ավատար 2»-ը կթողարկվի 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, «Ավատար 3»-ը՝ 2023 թվականի դեկտեմբերին, «Ավատար 4»-ը՝ 2025 թվականի դեկտեմբերին և «Ավատար 5»-ը՝ 2027 թվականի դեկտեմբերին։

Գլխավոր դերերում հանդես կգան Սեմ Ուորթինգթոնը, Զոյի Սալդանան, Սիգուրինի Ուիվերը և Մուռ Ջոելը։

Աղբյուրը՝ tert.am

ավատարր

23121958-0-image-a-43_1578434333642

23121962-0-image-a-42_1578434325108

23121966-0-image-a-44_1578434338541

Այս խորագրի վերջին նյութերը