Կարծիք

14.05.2020 14:12


У страха глаза велики...

У страха глаза велики...

Դատավորի պատմուճան կրող Աննա Դանիբեկյանի «որոշումը»` աշխատանքային ժամի ավարտին նշանակված «դատական» նիստում կարդալ Փաշինյանի «սկզբունքային որոշումը» պաշտպանական թիմի բոլոր երեք միջնորդությունները չորով մերժելու վերաբերյալ, որևէ մեկին չզարմացրեց. զարմանալի կլիներ, եթե այլ որոշում կայացներ։

«Թավշյա անարդարադատության» կատարածուն դատապարտվածի տեսքով մտավ դահլիճ, շատ կարճ, մի տեսակ անվստահ վնգստաց`վախենալով նայել ներկաների աչքերին, մեկ նախադասությամբ հաստատեց մեղադրողների անփոփոխ դիրքորոշումը` որ Ռոբերտ Քոչարյանն արևի երես չի տեսնի, քանի դեռ ինքն իրենից, իր ոչնչությունից, մղձավանջային երազներից, անցյալի ուրվականներից սարսափած պուճուր մարդը «վեշերները չի հավաքել» ու չի թռել իշխանությունից, և գլուխը կախ հեռացավ։

Այս ամենի մեջ ինձ մի բան է զարմացնում. ինչո՞ւ է երկրորդ նախագահը շարունակում իր մասնակցությամբ լեգիտիմացնել ծայրից ծայր ոչ լեգիտիմ` հակաիրավական, հակասահմանադրական և պարզապես անբարո ողբերգազավեշտական այս «գործընթացը», որի մեջ կամա-ակամա ներքաշվել է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը