Լրահոս

14.05.2020 13:55


Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար (տեսանյութ)

Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար (տեսանյութ)

«Առաջին օրերին եթե մենք կարողանում էինք ցանկացած հիվանդության դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, ապա վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Կդժվարանամ գնահատական տալ՝ որ մասով ենք մենք կառավարում, կամ որ մասով չենք կառավարում համավարակը»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ մարտին Հայաստանը գտնվում էր համավարակի առաջին փուլում, երբ եզակի կամ բերովի դեպքեր էին արձանագրվում, որից հետո՝ երկրորդ փուլում, հիվանդություններն արձանագրվում էին ընտանիքներում, արտադրամասերում․ «Ներկայումս էպիդեմիան ՀՀ-ում անցել է 3-րդ փուլին, որը վերջինն է, երբ համայնքային փոխանցում է տեղի ունենում կորոնավիրուսային հիվանդության»։

«Համաճարակաբանական առումով սա նշանակում է, որ հաճախ չհայտնաբերելով վարակի աղբյուրը, հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետորեն՝ հայտնաբերելով և աղբյուրը, մեկուսացնել նրան, և նրա մյուս կոնտակտներին հայտնաբերել, ուղարկել մեկուսացման։ Այս առումով որոշակի դժվարություններ կան, որը կապված է օրական հայտնաբերված թվերի հետ, և մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որ կարողանանք կառավարել էպիդեմիան»,- նշեց Լենա Նանուշյանը։

Փոխնախարարի խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդների շրջանում ներկա պահին 660 մարդ թոքաբորբ են տանում, կա 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ, 6 հիվանդ էլ միացված է արհեստական շնչառության սարքին։

«Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք, ցավոք, մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Ընդհանուր առողջացածները 1572-ն են, փաստացի բուժվողները՝ 2218»,- հայտնեց առողջապահության փոխնախարարը։

Կառավարությունբ այսօրա նիստում ընդունեց արատակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը երկարաձգելու մասին որոշումը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման պատճառները վարակի տարածման թվային ցուցանիշներն են, վարակի տարածման դինամիկան։

«Արտակարգ դրությունը կրկին երկարաձգվում է, որովհետև այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար միայն հնարավոր է այս պահի դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանվում են մի շարք գործողություններ՝ ինքնամեկուսացում, մեկուսացում, անձնական ազատության սահմաանփակումներ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը