Երկրիս վարորդական, ավտոմեքենայատեր ու ավտոմեքենայավար համայնքն անհանգիստ է: Երբեմն բարձրաձայնվող թանձր դժգոհություն է խմորվում այդ համայնքի հատկապես տաքսիավար շերտերի ընդերքում: Մի օր այդ դժգոհությունը ժայթքելու է, և ինչ-որ բան հուշում է, որ առանձնապես հեռու չէ այդ օրը:
Հասարակության առաջադեմ ներկայացուցիչները բուռն խանդավառությամբ ընդունեցին պաշտոնական տեղեկությունը, որ այսուհետև ճանապարհային ոստիկանությունը նաև ծածուկ ծառայույթուն է իրականացնելու՝ առանց հատուկ նշանների ու գունավորման մեքենաներով:
Սոցցանցերում այս «թավշյա» ծառայության հապավման վրա «բոցավառ» սրախոսություններից բացի, շատերը սկսեցին հիշել նաև խորհրդային ու ոչ միայն խորհրդային անցյալը, և այդ անցյալի ճամփեզրա թփուտներում թաքնված «գայիշնիկներին» (ավտոտեսուչներին, էլի): Ճիշտ է, հիմա նրանք կարծես ոչ միայն ճամփեզրա թփուտներում են դարանակալելու, այլև սովորական ավտոմեքենաների մեջ: Հիրավի, ամեն նորը լավ մոռացված հինն է, ու ոչ միայն նորաձևության պարագայում:
Այո, ճանապարհային ոստիկանները արդեն իսկ շրջում են «սովորական» մեքենաներով, տեխնիկական միջոցներով արձանագրում երթևեկության կանոնների նկատած խախտումները, հետո ձեռքի ճարպիկ շարժումով թափքի տանիքին հարմարեցնում թարթիչ-ազդանշանային լույսը («միգալկա» ասվածը), կարգազանցին կարգադրում են կանգնել և, բնականաբար, տուգանում են:
Սա ուղղակի հրաշալի, եթե չասենք հոյակապ է: Ու, անկասկած, միանգամայն, ավելի քան 100 տոկոսով արդար բան է, հատկապես իշխանափոխությամբ ոգևորված այն վարորդների համար, ովքեր տարիներով ՃԵ կանոնների խախտման համար տուգանքները չէին վճարել, և որոնց «թավշյա» նորեկները սկզբում համաներեցին՝ հայտարարելով այդ տուգանքների չեղարկում: Ինչպե՜ս էին նրանք ուրախացել: Ոգևորությունից նրանցից ոմանք, եթե ոչ՝ շատերը նորանոր խախտումներ սկսեցին անել: Չէ՞ որ տուգանքները ներվել են, ուրեմն՝ էլի կներվեն, եթե պետք լինի: Սա էր հիշյալ քայլի ենթատեքստերից մեկը, որի մասին այն օրերին աշխատում էին ընդհանրապես չխոսել: Ինչպես աշխատում էին չնկատելու տալ, որ անկարգության ու վայրիվերո ավտոքշության ջիներին իրենք երկու տարի առաջ լիովին բաց են թողել:
Արդարացի է և այն, որ վարտիքով արագաչափեր խափանողների, այդ սարքավորումները «դուխով» կպչաժապավենողների (սքոթչող, էլի) «թավշյա» իշխանությունն է, որ հավեսով վերադարձնում է ծպտյալ, կներեք՝ ծածուկ «գաիշնիկներին»: Համենայն դեպս, միանգամայն արդարացի է նրանց «դմփ-դմփ-հու» անող-ծափահարողների, նրանց իրենց ուսերին դրած իշխանության բերած հայրենակիցների հանդեպ: Առավել ևս՝ արդարացի է տարիներով չվճարած տուգանքների չեղարկումից ոգևորված հայրենակիցների դեպքում: Չէ՞ որ մի օր գալու էր այդ ոգևորության «տոկոսները» վճարելու պահը: Ուրբաթը շաբաթից մի քիչ վաղ վրա հասավ: Դե, ինչ արած՝ այդպիսին են կյանքի օրենքները:
Իսկ մշտապես դժգոհության գեներատոր «աշխատող» բազմաթիվ տաքսիավարների դեպքում չէր կարող նրանցից շատերի աջակցած իշխանությունը ավելի արդարացի քայլ անել, քան նրանցից լիցենզավորման համար (օն-լայն պատվերներով գործողներից) և լրացուցիչ էլի մի 15 հազար դրամ պոկելու մասին որոշում կայացնելը: Եվ է՛լ ավելի է ընդգծվում արդարության այդ պարագան այն տեսանկյունից, որ նրանց պաշտամունքի առարկա իշխանությունը նման որոշմամբ իրենց գրպանն է մտնում այն ժամանակ, երբ մկներն այնտեղ պարահանդես են կազմակերպել:
Այո, հապա էլ ե՞րբ այդ տաքսիստներից լրացուցիչ գումարներ գանձելու որոշում ընդունել, եթե ոչ հիմա, երբ մոտ երկու ամիս է՝ համարյա գործ չկա: Ի դեպ, առաջիկայում էլ ուղևորները չեն շատանալու, քանզի հատկապես անբարեխիղճ ու հիմնականում իշխանամետ տաքսիստների նախընտրած «քցելու ենթակա» տուրիստներն էլ չեն լինելու:
Իհարկե, շատերը կփորձեն հակադարձել, թե երկու տարի առաջ, ախր, մտադրությունները բարի էին, ախր, իրենք ուզում էին, որ ավելի լավ լինի: Չնայած դա էլ այդպես չէ ու կեղծ է հնչում, քանզի շատերի ուզածը ոչ թե այն էր, որ լավ լինի, այլ այն, որ մյուսներին վատ լինի: Դա ոչ մեկը երբեք բարձրաձայն չի խոստովանի, ինչպես ոչ մի թունդ իշխանապաշտ պողոս չի խոստովանի, որ իր չարությունը ոչ թե նրանից է, որ ինչ-որ մեկը գողանում է բյուջեից, այլ այն բանից, որ այդ ինչ-որ մեկը ինքը չէ, ինքը չէ գողանում...
Իսկ թե «բարի մտադրություններով» դեպի ո՛ւր տանող պողոտան է ասֆալտապատված, երևի հանրահայտ է: Առհասարակ, «ինչ էին ուզում»-ը մեկ այլ ու հասունացած խոսակցության նյութ է:
Եվ ողջունելի է, որ «բաց ու թափանցիկ», «արդար ու մաքուր» և նման այլ արբեցուցիչ կարգախոսներով իշխանության եկածները ծածուկ ոստիկանական ծառայույթուն են ներդնում: Ոստիկանությունը՝ ծածուկ, իսկ իրենց իսկ ընտրողների հանդեպ քամահրանքը՝ բացահայտ: Այնքան բացահայտ, որ արդեն սթափվելու լրացուցիչ կոչերի կարիք էլ չի զգացվում, թերևս:
Ոստիկանությունը՝ ծածուկ, քամահրանքը՝ բացահայտ

Արմեն Հակոբյան