Կարծիք

14.05.2020 13:20


Արտակարգը պահվում է միայն մի նպատակով` թույլ չտալ հանրային հավաքներ

Արտակարգը պահվում է միայն մի նպատակով` թույլ չտալ հանրային հավաքներ

Կառավարությունն երկարաձգեց արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից ժամը` 30 օրով, մինչև հունիսի 13-ը:

Ինձ հետաքրքիր է` ի՞նչն են երկարաձգել:

Փողոցներով ման եկե՞լ են:
Սրճարաններ գնացե՞լ են:
Խանութներ մտե՞լ են:
Մարդկանց ու մեքենաների քանակը տեսե՞լ են:

Հասկանում են, որ այդ երեխաները, որոնք դպրոց ու ԲՈւՀ չեն այցելում, նույն կազմով բակում խաղում, միասին սրճարաններ են գնում, էլ չասեմ, որ նրանց ծնողները գնում են աշխատանքի, եթե դեռ ունեն աշխատանք, իսկ եթե ոչ, ապա շրջում ու ամեն դուռ են բացում՝ աշխատանք փնտրելով:

Հասկանո՞ւմ են, որ տրանսպորտի բացակայության դեպքում մարդիկ նույն հաջողությանբ բոլոր հանրային վայրերը այցելելով նույնքան, եթե ոչ ավել կոնտակտ են ունենում:

Այս անենը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ արտակարգը պահվում է միայն մի նպատակով` թույլ չտալ հանրային հավաքներ:

Վատ կառավարումը, պետական կոռուպցիան, որոնք արդեն իսկ ակնհայտ են, հավանաբար, դրդում են իշխող ուժին գնալ այս մանիպուլյատիվ ճանապարհով՝ օգտագործելով համաճարակը որպես ճնշնան գործիք:

Իսկ հիվանդները ավելանում ու ավելանում են, այսօր իսկ ևս 142 հոգով:

Ես դեռ սպասում եմ բացատրության, թե ինչու, երբ աշխարհը արդեն պայքարում էր համաճարագի դեմ, Նիկոլ Փաշինյանը բուկլետ էր բաժանում ու քարոզարշավ անում:

Քրիստինե Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը