Վրաստանում կորոնավիրուսից 12-րդ հիվանդն է մահացել. aliq.ge
Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 12-րդ հիվանդն է մահացել (81-ամյա կին):
«Այսօրվա դրությամբ մենք ունենք Covid-19 վարակի 5 նոր դեպք: Եվս 11 պացիենտ ապաքինվել է: Դժբախտաբար, այս առավոտ հայտնի դարձավ, որ մենք ունենք ևս մեկ մահ: Նա 81 տարեկան էր», — ասել է վարչապետը:
Մայիսի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում հաստատված կա կորոնավիրուսի 652 դեպք, որից 383 մարդ առողջացել է: 4 246 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 394-ը՝ ստացիոնար հսկողության ներքո:

Աղբյուրը՝ aliq.ge