Լրահոս

14.05.2020 12:05


Երևանում բախվել են BMW-ն ու մոտոցիկլը, վերջինը կողաշրջվել է

Երևանում բախվել են BMW-ն ու մոտոցիկլը, վերջինը կողաշրջվել է

Երեկ՝ մայիսի 13-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21։10-ի սահմաններում Ջանիբեկյան-Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 36 ԼR 841 համարանիշի և AA 932 համարանիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը