Կարծիք

14.05.2020 11:37


Հայաստատանում իշխանափոխության պահանջը եռում է

Հայաստատանում իշխանափոխության պահանջը եռում է

Երբ մենք լրագրող ենք ընդունում աշխատանքի, կոնկրետ ոլորտ լուսաբանելու համար ընտրում ենք մասնագետի, օրինակ՝ իրավական, առողջապահական, տնտեսական և այլն, բայց հաճախ ընդունում ենք ունիվերսալի, որ մի քանի ոլորտի տիրապետի և կարողանա լուսաբանել, մասնագիտանա ընթացքում։ Սոցիալական, հասարակական, առողջապահական, մշակութային, տնտեսական ոլորտները լուսաբանելը չի ենթադրում, որ նա կարող է աշխատել սոցապնախարար, առողջապահության նախարար, էկոնոմիկայի կամ մշակույթի նախարար։

Հիմա մենք ունենք վարչապետ, որը եղել է լրագրող, մի քանի ոլորտից գլուխ է հանել, բայց այսօր հանդես է գալիս բոլոր ոլորտների մասնագետ և մասնագետներին ասում, թե հենց էդպես պետք է վարվեն։ Երբեմն քմծիծաղ է առաջանում մասնագետ պաշտոնյաների դեմքին, երևում է՝ լուրջ չեն ընդունում, չեն հարգում, բայց պետք է անեն։ Ասել է։

Նույնությամբ, ոլորտներից մի քիչ գլուխ հանողներին նա նշանակեց պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, նախարար՝ առանց մտածելու, որ այդպես նա քանդում է այն ամենը, որ լավից-վատից ստեղծվել էր։

Ու այսօր տեսնում ենք, որ Փաշինյանի թիմը տապալել է կառավարության, խորհրդարանի գործունեությունը։ Սրանց կառավարումը դեմ է բոլոր օրենքներին, բայց շարունակում են մնալ։
Ինչո՞ւ։

Որովհետև նրանք թեև չեն կարողանում ղեկավարել, բայց դաշտը մաքրում են բոլոր նրանցից, ովքեր կփորձեն իշխանափոխության պահանջ դնել։ Մեկին բանտում են պահում՝ զոռով, մեկի դեմ գործ են հարուցում ու սպառնում բանտարկել, եթե ծպտուն հանի, երրորդին սպառնում են բիզնեսը խլել, մեկ ուրիշից իսկապես խլում են, մեկին գործարք են առաջարկում, մյուսի դեմ լիքը կոմպրոմատ ցույց տալիս։ Սա մուկնուկատու խաղալ է նշանակում, որտեղ եթե մուկը կատվից փախչում է, մեկ է՝ վերջում ընկնում է թակարդը։

Հայաստատանում իշխանափոխության պահանջը եռում է, և կարծում եմ՝ պետք է դա բարձրաձայնել արդեն հիմա։
Պետք է ո՛չ ուշադրություն դարձնել արտակարգ դրությանը, ո՛չ կորոնավիրուսին։ Մեր երկրում իշխող խմբակը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է։ Վաղը վիրուսը կհաղթահարենք, կառողջանանք, բայց Նիկոլենց տարած-կորցրածը հետ չենք բերի։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը