Երևանում BMW-ն բախվել է էլեկտրասյանը ու տապալել երկաթե ցուցանակը. կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի 22 AT 212 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ովքեր օգտագործեցին հատուկ տեխնիկա:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, ապա, երբ փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին վարորդին, պատգարակով մոտեցրեցին շտպաօգնության ավտոմեքենային:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի և շարժիչը, անվահեծանները ավտոմեքենայից պոկվել են:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: