Քաղաքական

14.05.2020 10:51

Ընտանիքի 3 և 6 տարեկան երեխաները գնդակոծության պահին բակում խաղալիս են եղել․ Բերքաբերի գյուղապետի ԺՊ

Ընտանիքի 3 և 6 տարեկան երեխաները գնդակոծության պահին բակում խաղալիս են եղել․ Բերքաբերի գյուղապետի ԺՊ

Ադրբեջանական գնդակոծությունից այսօր՝ մայիսի 13-ին տուժած բնակելի տանը երիտասարդ ընտանիք է բնակվում մանկահասկ երեխաներով։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Բերքաբերի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալիխանյանը։

«Երկու երեխա ունեն 3 եւ 6 տարեկան, որոնք բակում խաղալիս են եղել, մարդիկ բակերում են եղել։ Գնդակոծության ժամանակ ապահով սենյակ ունեն, դրանից են օգտվել»,-նշեց գյուղապետի ԺՊ-ն։

Գնդակոծության հետեւանքով վնասվել է տան պատուհաններից մեկի ապակին եւ ներսի պատը։ Պատուհանի վերականգնման հարցը, Վահե Ալիխանյանի խոսքով, դեռ չի լուծվել։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։

«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,-գրել էր նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։