Փաշինյանն ու իր խորհրդարանական «կցորդները» շատ են սիրում համեմատություններ անել «նախկինի և ներկայի», հին ու նոր ընդդիմության միջև։
Փորձելով մարդկանց աչքին թոզ փչել`Ազգային ժողովի «նոմենկլատուրային» ընդդիմությանը (տվյալ դեպքում, խոսքը «Լուսավոր Հայաստանի» և անձամբ Էդմոն Մարուքյանի մասին է) ներկայացնել որպես «սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի սպասարկու», մնում-մնում, երեսներով են տալիս, թե`առաջ «ռիսկ» չէիք անում իշխանություններին բա՛ն ասել, Սերժի և Հովիկ Աբրահամյանի մոտ կատու էիք կտրում, իսկ մեզ օրուարև չեք տալիս. 2 տարի է` «ժողովրդի արդար քվեով ընտրված լեգիտիմ իշխանություններին» ամենօրյա ռեժիմով դաժան բարոյական և հոգեբանական բռնության եք ենթարկում, ամեն ինչ անում եք, որ մեզ քիլերների վերածեք`ստիպեք ծեծել ու պադյեզդներում ասֆալտին «պառկըցնել»։
Ասում են` «հլա հետ գնացեք», տեսեք` ի՜նչ քաղաքավարի էիք Սերժի ու Հովիկ Աբրահամյանի հետ, և ի՜նչ տոնով եք խոսում «ժողովրդի իշխանության» և «ժողընտիր վարչապետի» մասին։ Իրե՛նց իրավունքն է, իհարկե, բայց վատ չէր լինի` իրենց հիշողությունն էլ թարմացնեին` «հետ գնային» ու փորձեին վերհիշել (եթե, իհարկե, մոռացել են), թե նույն Հովիկ Աբրահամյանը և Սերժ Սարգսյա՛նն ինչպես էին խոսում ընդդիմադիրների հետ և ընդդիմադիրների մասին։
Գուցե «տեղը բերեն», թե ի՜նչ «քնքույշ» էին արտահայտվում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ փոխնախագահներ Էդվարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, նրանցից առաջ` Սամվել Նիկոյանը, Տիգրան Թորոսյանը, մյուսները, «ընդդիմադիր գործընկերների» հասցեին։ Ինչպե՜ս էին «ծով համբերությամբ» լսում իր` Փաշինյանի և «Ելք» խմբակցության մյուս անդամների, դրանից առաջ` ՀԱԿ-ի գրոհայինների 6 հարկանի մեղադրանքները Սաշիկի «50-50»-ների, «հանցավոր քրեաօլիգարխիկ ռեժիմի» համատարած ալան-թալանի, եղած ու չեղած կոռուպցիոն հանցագործությունների մասին, որոնց անունը կա, ամանում չկա (գոնե մի գիշերում «թավշյա» դարձած քննիչների ու դատախազների կողմից հապշտապ կարված փնթի «հակակոռուպցիոն գործերն» այդ մասին են վկայում)։
Կարող են ավելի՛ հետ գնալ ու նայել «Արդարություն» դաշինքի պատգամավորների բոցաշունչ-քննադատական ելույթները, որտեղ «նախկիններին» մեղադրում էին հնարավոր ու անհնար բոլոր հանցագործությունների մեջ, պիտակավորում վերջին խոսքերով, և ոչինչ` «նախկինները» դիմանում էին, հիստերիաներ չէին սարքում, չէին ընկնավորվում, ատամներ չէին կրճտացնում ընդդիմության վրա։
Իհարկե, տեղ-տեղ հակադարձում էին, կոչ էին անում կոռեկտ լինել, զերծ մնալ մերկապարանոց մեղադրանքներից։ Պատահում էր` «շմայսություն» էին անում։ Բայց ո՛չ առաջին դեմքերի` նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի մակարդակով. նման նախադեպ չի գրանցվել` ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։
Նրանց ջանը քարի՞ց էր։ Փառք Աստծո, արխիվները կան`թո՛ղ բացեն, «մուշտարու աչքով» նայեն անցած-գնացած օրերի «խորհրդարանական դեբաթներին» ու մտովի պատկերացնեն`ինչպիսին կլիներ իրե՛նց արձագանքը, եթե իրե՛նց հետ կամ իրենց մասին խոսեին այնպես, ինչպես իրենք, իրենցից առաջ` խորհրդարանական ընդդիմություն աշխատող մյուս պատգամավորներն էին «հարաբերվում» քաղաքական մեծամասնության հետ։
Սարսափելի է անգամ մտածել` ի՜նչ տիեզերական աղմուկ կբարձրացնեին, եթե հանկարծ նախկինում ընդդիմախոսներին «շնաբարո դուրսպրծուկներ», «հոխորտացող թափթփուկներ», «հանցավոր բանդա» անվանեին, սպառնային բոմժի վերածել, փռել ասֆալտին, պատերով տալ կամ մատ թափ տային, թե ոչինչ չի խանգարում` հանելու ձեզ տներից ու փողոցում սամասուդի ենթարկելու։
Այո՛, Էդմոն Մարուքյանը նախկինների օրոք շատ ավելի զուսպ էր իր արտահայտություններում, և այդպես էլ պիտի լիներ, որովհետև այն ժամանակ Ազգային ժողովում չկար փոխադարձ թշնամանքի և ատելության, թշնամանքի, այլակարծության հանդեպ անհանդուրժողականության ոչնչացնող մթնոլորտը, որ «թավիշներն» են ստեղծել և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովի պատերից դուրս։ Իրե՛նք են հայհոյանքը, սպառնալիքները, անապացույց մեղադրանքները, հիմա էլ` արդեն բռնությունը դարձրել «քաղաքական կատեգորիա», պետության ղեկավարի, այս դեպքում` վարչապետի ինստիտուտն արժեզրկել, հասցրել «պլինտուսից ցածր» մակարդակի, և ստանում են այն, ինչին արժանի են։
Ուրեմն` իզուր են ջղաձգվում, ստեպ-ստեպ մուննաթ գալիս սրա-նրա վրա, մեղավորներ փնտրում. ֆիզիկայի օրենքները դեռ ոչ մեկը անվավեր չի ճանաչել` բումերանգի էֆեկտը գործում է, և գործում է անվրեպ։
Որ ասում էինք` քամի ցանողը փոթորիկ է հնձում, էսօրվա համար էինք ասում։ Եվ եթե ուշքի չգան, շարունակեն սեփական կույր վրեժխնդրությանը հագուրդ տալու, ընդդիմախոսներին հետապնդելու, բռնել-բաց թողնելու կամ ոչ մի դեպքում բաց չթողնելու «քաղաքականությունը», այդքանը քիչ համարելով` մի հատ էլ մտնեն «կուլակաթափության» անկանխատեսելի շրջապտույտի մեջ, ավելի՛ վատ է լինելու։
Լավ կլինի` մտածեն այդ մասին, որ վաղը գլխներին չտան` իրենց ցանած փոթորիկների տեղ «տորնադո» չհնձեն...
Փոթորիկ ցանողը «տորնադո» կհնձի

Լիլիթ Պողոսյան