Աշխարհ

13.05.2020 21:45


Թուրքական լրատվամիջոցներին բարկացրել է սոցցանցում հույների տարածած քարտեզը

Թուրքական լրատվամիջոցներին բարկացրել է սոցցանցում հույների տարածած քարտեզը

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հույների կողմից սոցցանցում հրապարակված մի սկանդալային քարտեզի և այն սպառնալիք որակել։ Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ նշյալ քարտեզում Հունաստանի կողմից թիրախավորվել են ներկայիս Թուրքիայի արևմտյան շրջաններից մի քանիսը, ինչպես նաև Մարմարիսի շրջանում գտնվող թուրքական Աքսազի ռազմաբազան։

Ըստ այդ պնդումների՝ Հունաստանը այդ քարտեզը հրապարակել է՝ անհանդուրժողականություն ցուցաբերելով Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հակաօրինական գործողություններին։

Քարտեզում պատկերված են, թե ինչպես են Էգեյան ծովում հունական կղզիների վրայից հրթիռային համակարգերը թիրախավորել Էգեյան ծովի մերձափնյա Բալըքեսիրի, Իզմիրի, Մուղլայի, Բոդրումի, Դալամանի և Մամարիսի շրջանները։

Նշենք, որ մայիսի 3-ին խախտելով Հունաստանի օդային սահմանը, թուրքական 2 ինքնաթիռ հետևել է հունական ուղղաթիռին, որի մեջ են եղել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանագիոտոպուլոսը և Գլխավոր շտաբի պետ Կոստանտինոս Ֆլորոսը։ Վերջիններս այդ ժամանակ ուղղաթիռով մեկնում էին Էգեյան ծովի Ֆարմակոնիսի և Ագաթակոնիսի կղզիների հունական ռազմաբազաներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը