Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2758-ի
Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 65-ով և հասել 2758-ի, մահացել է ևս 2 մարդ, մահվան դեպքերի թիվը հասել է 35-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք, 54 մարդ առողջացել է, 2 մարդ` մահացել: Այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2758 դեպք, 1789 մարդ առողջացել է, 35 մարդ մահացել, 934 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմով հիվանդանոցներում: Նրանցից 30-ի վիճակը գնահատվում է ծանր, 44-ի վիճակը միջին ծանրության է, մյուսների վիճակը կայուն է»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի 208546 թեստավորում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 369 933 է, մահացել է 293 827 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի 208 546 թեստավորում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 369 933 է, մահացել է 293 827 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Աղբյուրը՝ tert.am