Աշխարհ

13.05.2020 17:23


ՌԴ առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Միշուստինի առողջական վիճակի մասին

ՌԴ առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Միշուստինի առողջական վիճակի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ապաքինվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Նա հույս է հայտնել, որ վարչապետ Միշուստինն արդեն հաջորդ շաբաթ կվերադառնա աշխատանքի: «Նա ապաքինվում է: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա վերադառնալ գրասենյակ… այսօր իր առողջական վիճակը թույլ է տալիս վերադառնալ աշխատանքային պրոցեսին»,-ասել է նախարարը:

Ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին Միշուստինն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում: ՌԴ կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Այս խորագրի վերջին նյութերը