Կարծիք

13.05.2020 17:09


Ի՞նչ է սա, եթե ոչ հանցավորների ակնհայտ հովանավորում

Ի՞նչ է սա, եթե ոչ հանցավորների ակնհայտ հովանավորում

2018 թվականի հոկտեմբերի 11-ին Մարալիկ քաղաքում Ն.Մալյանի, Ա.Դանիելյանի և Գ.Մինասյանի նկատմամբ տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ մեկ տարի անց հարուցված քրեական գործի նախաքննությունը որևէ կերպ տեղից չի շարժվում: Տուժողների հետ միակ և վերջին դատավարական գործողությունը կատարվել է անցյալ տարվա դեկտեմբեր ամսին. գործով մեղադրյալներ չկան: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ միջնորդությունը գործը Շիրակի մարզի քննիչներից վերցնելու և հանրապետական մարմիններին ուղարկելու մասին, մերժվել է:

Ի՞նչ է սա, եթե ոչ հանցավորների ակնհայտ հովանավորում։ Ակնհայտ է, որ այդ անձինք հնարավոր է գործել են հանձնարարությամբ և ուղորդված, և եթե նրանց մեղադրանք առաջադրվի, ապա կարող են նաև պատմել այդ մասին իրավապահներին: Այսօր կրկին դիմել եմ գլխավոր դատախազին՝ գործով այս խայտառակ իրավիճակը շուտափույթ շտկելու համար, հակառակ դեպքում ամենինչ ավելի քան ակնհայտ է:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը