Ինչպես գիտեք, մայիսի 11-ին քայլարած պատգամավոր, իրավագիտական մտքի գիգանտ Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ անհայտ քաղաքացին հեծանվով մեծ արագությամբ ընթացել է իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել և սպառնալիքներ, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին։
Դեպքի առթիվ, «բնականաբար», գործ է հարուցվել, «մեղավորը»՝ «Կամք» հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանյանը հայտնաբերվել է և ձերբակալվել... անկապ մի մեղադրանքով։
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրով, մեկ այլ քայլարած պատգամավոր` ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, բոլորի աչքի առաջ սպառնաց «ցխել» «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, շշով խփել գլխին, կտրել վիզը, հետո էլ հարձակվեց վրան ու ծեծի ենթարկեց։ Այսօր` միջադեպից 5 օր անց, ՀՔԾ-ն հայտարարում է, որ ստացել է ծեծկռտուքի տեսանյութը և նյութեր է նախապատրաստում միջադեպի առնչությամբ։
Ի՞նչ եք կարծում, Սասուն Միքայելյանի և ծեծկռտուքին ակտիվորեն մասնակցած «մեծամասնական» մյուս պատգամավորների նկատմամբ քրեական գործ կհարուցե՞ն, կձերբակալե՞ն, քրեական պատասխանատվության կենթարկե՞ն, թե՞ Էդմոն Մարուքյանի՛ն կմեղադրեն «քստմնելի սադրանքի» համար։
Հարցը հռետորական չէ, որովհետև, ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակ աշխատող Ալենը, «Էդմոն Մարուքյանն ամեն ինչ արել է, որ իրեն հարվածեն, որ ինքը կարևորվի»...
Ո՞վ է մեղավոր` ծեծողնե՞րը, թե՞ ծեծվածները
Ինչպես գիտեք, մայիսի 11-ին քայլարած պատգամավոր, իրավագիտական մտքի գիգանտ Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ անհայտ քաղաքացին հեծանվով մեծ արագությամբ ընթացել է իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել և սպառնալիքներ, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին։
Դեպքի առթիվ, «բնականաբար», գործ է հարուցվել, «մեղավորը»՝ «Կամք» հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանյանը հայտնաբերվել է և ձերբակալվել... անկապ մի մեղադրանքով։
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրով, մեկ այլ քայլարած պատգամավոր` ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, բոլորի աչքի առաջ սպառնաց «ցխել» «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, շշով խփել գլխին, կտրել վիզը, հետո էլ հարձակվեց վրան ու ծեծի ենթարկեց։ Այսօր` միջադեպից 5 օր անց, ՀՔԾ-ն հայտարարում է, որ ստացել է ծեծկռտուքի տեսանյութը և նյութեր է նախապատրաստում միջադեպի առնչությամբ։
Ի՞նչ եք կարծում, Սասուն Միքայելյանի և ծեծկռտուքին ակտիվորեն մասնակցած «մեծամասնական» մյուս պատգամավորների նկատմամբ քրեական գործ կհարուցե՞ն, կձերբակալե՞ն, քրեական պատասխանատվության կենթարկե՞ն, թե՞ Էդմոն Մարուքյանի՛ն կմեղադրեն «քստմնելի սադրանքի»
համար։
Հարցը հռետորական չէ, որովհետև, ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակ աշխատող Ալենը, «Էդմոն Մարուքյանն ամեն ինչ արել է, որ իրեն հարվածեն, որ ինքը կարևորվի»...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից