Կարծիք

13.05.2020 13:21


Տղերք, էդ որ ասում եք՝ ինչ պետք է, դա էլ կբանակցենք, սա՞ է

Տղերք, էդ որ ասում եք՝ ինչ պետք է, դա էլ կբանակցենք, սա՞ է

Փաշինյանի «դուխով» կառավարությունը Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։

ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը՝ ի դեմս Մամեդյարովի հայտարարում է, որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։

Հայաստանն՝ ի դեմս նախարար Մնացականյանի, հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն անընդունելի են։

Բայց ամենակարևորը, ցավոք, չասվեց։

Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում, որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։

Տղերք, էդ որ ասում եք՝ ինչ պետք է, դա էլ կբանակցենք, սա՞ է։

Լավ իմացեք՝ ինչ ուզեք ու ինչ պետք է, չեք կարող բանակցել։

«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը