Կարծիք

13.05.2020 13:13


Այսօր տխուր ռեկորդ գրանցվեց. 180 նոր վարակակիր է հայտնաբերվել

Այսօր տխուր ռեկորդ գրանցվեց. 180 նոր վարակակիր է հայտնաբերվել

11–9 օր առաջ մի քանի անգամ գրել եմ, որ մոտավորապես 10–12 օրից (այսինքն այսօր-վաղը) տեսնելու ենք կտրուկ աճ վարակակիրների թվերի։

Մայիսի 9-ին նաև գրել էի. «Մոտ օրերս, կարծում եմ, կսկսեն սիմպտոմ չունեցողներին կամ թեթև տանողներին այլևս չհոսպիտալացնել»։

2–3 օր անց այդ մասին էլ պաշտոնապես ասվեց, որ այդպիսի վարակակիրներին արդեն հիվանդանոցներ չեն տանում, այլ «որոշ հյուրանոցներ»։

Իրականում բացահայտում չեմ արել. և՛ Թորոսյան Արսենն էր նույնի մասին նախազգուշացնում, և՛ տարրական թվաբանությունը։ Եթե ունենք 2149 հայտնի ակտիվ վարակակիր և 1700–1750 հիվանդանոցային տեղ, ապա ասիմպտոմ և թեթև տանողների մի մասին անիմաստ է հիվանդանոցներում պահելը, բայց վերահսկողության տակ պիտի լինեն, ինչն էլ արվում է կարանտինային կենտրոններում (սա նորմալ է, ի դեպ)։

Բացի այդ, նույն Թորոսյանը խոստովանեց մի քանի օր առաջ, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում արդեն ազատ մահճակալներ չկան։

Այս ամենը սպասելի էր։

Այս մասին խոսվում էր դեռ այն ժամանակ, երբ այսօր հայտնաբերված վարակակիրներից շատերը դեռ վարակված չէին։

Այս աճը կարելի էր կանխել, եթե իշխանություններն աշխատեին ի շահ պետության և ազգի, ոչ թե զբաղվեին երկիրը պառակտելով, ատելություն սրսկելով, ԱԺ-ում մարդ ծեծելով, աբսուրդ գործեր հարուցելով և, իհարկե, թալանով։

Այո, այսօր նույնիսկ Նիկոլը չի հերքում մեկը մյուսի հետևից հայտնի դարձող կոռուպցիոն բացահայտումները։

Փոխարենը կորոնավիրուսային այս բարդակի համար նա՝ արդեն որերորդ անգամ, ժողովրդին է մեղադրում։

Ըստ էության ասում է ժողովրդին. «Իմ հետ գործ չունեք, ոնց ուզում եք, տակից դուրս եկեք»։

Հ.Գ. Ենթադրում եմ, որ 7–12 օրից մահերի թվի աճն էլ կերևա։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը