Կրակոց Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված պարկուճ
Երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ոստիկանները նշված շենքի դիմաց հայնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն և ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյո՞ք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: