Տնտեսական

13.05.2020 10:19


Աջակցության ծրագրով տրված գումարները հետ են հավաքում․ «Իրավունք»

Աջակցության ծրագրով տրված գումարները հետ են հավաքում․ «Իրավունք»

«Նախորդ շաբաթ մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, որ մինչև մայիսի 7-ը պայմանագրային զինծառայողներից պետք է հետ գանձվեին կորոնավիրուսի համար ստացված գումարները:

Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք:

Մինչդեռ փաստացի պայմանագրային զինծառայողն ունի գրանցված աշխատանք: Սակայն, սա դեռ ամենը չէ, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նույն խայտառակ պատմությունն է նաև քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանությունում, որտեղ ևս աշխատակիցները ստացել են կառավարությունից աջակցություն, իսկ հաշված օրեր անց՝ պարտադրել հետ վերադարձնել գումարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը