Լրահոս

13.05.2020 09:52


Արշավիր Ղարամյանն ազատման դիմում է գրել Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից

Արշավիր Ղարամյանն ազատման դիմում է գրել Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Նա ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատվությունից:

Ողջ կյանքս նվիրել եմ մեր հայրենիքի ազգային ազատագրական պայքարին, բոլոր հնարավորություններս օգտագործել եմ՝ մեր ընդհանուր անվտանգության պահովման գործում իմ համեստ չափաբաժինն ունենալու հարցում: Հավաստիացնում եմ, որ, անկախ պաշտոնից, կարգավիճակից՝ շարունակելու եմ իմ առաքելությունը:

Մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ ոչինչ չի խանգարում մարդուն օգտակար լինել իր հայրենիքին՝ անկախ նրանից, թե որքան հնարավորություններ ունի նա, որ ոլորտում կարող է օգտակար լինել, կամ ինչ կարգավիճակ ունի»:

Այս խորագրի վերջին նյութերը