Կարծիք

12.05.2020 19:57


Առյուծ Մհերից ընձառյուծ Նիկոլ

Առյուծ Մհերից ընձառյուծ Նիկոլ

Այսօր կանդրադառնամ Փաշինյանի ԱԺ ելույթին, որը եղավ հայտնի ծեծկռտուքից հետո։

Ես դիտավորյալ եմ այսօր խոսում սրա մասին, որպեսզի ընթերցողը ինձ հետ միասին վերլուծի եղելությունը առանց էմոցիաների։

Սկսենք նրանից, որ երկրի առաջին դեմքի ներկայությամբ նման պահվածքը արդեն խոսում է նրա մասին, որ երկրի գլխին կանգնածը ոչ ավելին է քան մեխի գլուխը։ Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել եղելությունը, մի բան որ երբեք չի եղել երկրի ղեկավարներից որևէ մեկի ներկայությամբ։

Դրան հաջորդեց երկրի գլխավոր գերագույն հրամանատարի փախուստը դահլիճից․ Դե մնար ի՞նչ աներ, միևնույնն է իր ներկայությունը ներկաների համար կոպեկ չարժեր և նա շտապեց դուրս գալ դահլիճից քանի իր բաժին ապտակը դեռ չէր ստացել։

Այնուհետև, բարեհաջող իր բաժին ապտակից խուսափելու համար դահլիճից փախնելուց հետո նա ԱԺ ամբիոնից անդրադարձավ այդ ծեծկռտուքին։

Փաշինյանը այդ սպասված ելույթը սկսեց Շուշիի ազատագրման և թավշյա, ոչ բռնի հեղափոխության տարելիցների շնորհավորանքներով։ Ես չգիտեի, որ եռատոնը քառատոնի է վերածվել, բայց փաստորեն․ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախի ՊԲ-ի ստեղծման և լգբտ-ների ու դասալիքների կողմից իշխանազավթման։

Բոլորը սպասում էին, որ Փաշինյանը կդատապարտի Սասուն Միքայելյանի և ՔՊ-ական մեջքից խփողների քայլերը, բայց պարզվեց, որ во первых Рафик не вчом не виноват!

Փաշինյանը ոչ թե դատապարտեց Սասուն Միքայելյանի կողմից Էդմոն Մարուքյանին ապտակելը, այլ Էդմոն Մարուքյանի կողմից դեմքով, ԱԺ դահլիճից դուրս գնալ ցանկացող, Սասուն Միքայելյանի ձեռքին հարվածելը․․․ Համենայն դեպս նման տպավորություն ստացա Փաշինյանի ելույթը լսելուց։ Իհարկե Փաշինյանը մեծ վարպետ է ուղիղ ոչինչ չասելով, մարդուն հասկացնել ինչ ի նկատի ունի։ Այս մանիպուլյացիոն ելույթը նույնպես բացառություն չէր։

Փաշինյանը մեղադրեց Մարուքյանին, որ ԵԼՔ խմբակցության իր նախկին գործընկերը սպասարկում է Սերժական-Քոչարյանական շահերը։ Հարց․ Իսկ վաղուց էր նա սպասարկում՞։Միգուցե ԵԼՔ խմբակցության ժամանակներից՞։ Իսկ նա մենա՞կ էր սպասարկում Սերժական-Քոչարյանական շահերը։ Իսկ եթե Սերժական-Քոչարյանական շահերն էր սպասարկում, դուք ինչ գործ ունեիք այդ խմբակցությունում՞։

Ցավոք գերագույն գլխավոր թռնողը այս պատասխաններից էլ թռավ։

Մարդկանց պատերին ծեփող և ասֆալտին փռող Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանը իրենց ահաբեկելու մեջ։ Ասաց, որ կամ պետք է ուժ գործադրեն կամ վախենան մտնել <<պադյեզդ>>։ Հավանաբար Փաշինյանը մոռացել էր <<հեղափոխության պահապաններ>> կոչված աղբակույտին, որոնք խոստանում էին 24 ժամվա ընթացքում հաշվեհարդար տեսնել Փաշինյանին հայհոյողների հետ, սակայն այդպես էլ չկատարեցին իրենց խոստումը, որպես իսկական ֆ․․․։

Փաշինյանը նաև ասաց, որ իշխանության ներկայացուցիչ կանանց սոց ցանցերում սպառնում են բռնաբարել։ Այստեղ ևս պետք է հիշեցնեմ, որ ինքը իշխանության է եկել դագաղներով, ծաղկեպսակներով, ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները ահաբեկիչներին բաժանելով, պատգամավորների տները մի խումբ խուժանի կողմից շրջափակումով։

Խորհուրդ կտամ Փաշինյանին առավոտները մեղրաջուր խմել հիշողությունը վերականգնելու համար։

Այն, թե ինչպես եկավ ինքը իշխանության, կանխատեսում է այն, թե ինչպես է գնալու իշխանությունից։ Սա պարզագույն աքսիոմա է։

Փաշինյանը փաստացի ոչ թե դատապարտեց բռնությունը, այլ տուժողին որակեց, որպես սադրիչ և ասաց, որ սադրելը քրեորեն պատժելի է։ Փաստորեն այն կինը, ով կենթարկվի բռնաբարության, կարող է դատապարտվել բռնարարին քստմնելի սադրանքի ենթարկելու մե՞ջ։

Իհարկե Փաշինյանը ձեռնպահ չմնաց բանաստեղծական տողերով անդրադառնալ իրեն՝ պայծառափայլությանը։ Նա ասաց, որ շատ անգամ է տեսել քմծիծաղը ստի։ Այդ կերպ փաստելով իր աբիժնիկ լինելը։

Ահա այս դարակազմիկ ելույթը նա ավարտեց այդ պահին շատ ակտուալ ու կարևոր նյութով․ Ընձառյուծ է հայտնվել Ենոքավանում․․․

Հույսով եմ, որ հաջորդ երկրի ղեկավարը կլինի ադեկվատ, խիզախ ու խելացի․․․

Կորյուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը