Կարծիք

12.05.2020 16:10


Վարչապետը թող լրացնի հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ կպարունակվեն ներկայումս և մինչև 2018թ․ մայիսի 8-ը իր և իր ընտանիքի գույքային դրության մասին

Վարչապետը թող լրացնի հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ կպարունակվեն ներկայումս և մինչև 2018թ․ մայիսի 8-ը իր և իր ընտանիքի գույքային դրության մասին

«Բարեվարքության ստուգման առաջին գործիքը հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում է, սակայն ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում։ Յուրաքանչյուր թեկնածու լրացնելու է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում իր նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ՝ օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ»,-ասել է Ռուստամ Բադասյանը՝ վարչապետին:

Ես, որպես 20-ից ավելի տարի հարկ վճարող ՀՀ քաղաքացի, առաջարկում եմ սկսեք հետևյալից`

1. «Իմ քայլի» յուրաքանչյուր պատգամավոր լրացնի հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ կպարունակվեն ներկայումս և մինչև 2018թ․ մայիսի 8-ը իրենց և իրենց ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ՝ օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ: Այդ թվում Ա.Սիմոնյանը։

2. ՀՀ կառավարության յուրաքանչյուր անդամ լրացնի հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ կպարունակվեն ներկայումս և մինչև 2018թ․ մայիսի 8-ը իրենց և իրենց ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ՝ օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ: Սկսած վարչապետից:

3. յուրաքանչյուր թաղապետ, մարզպետ, տարբեր տեսակի «յուղոտ» պաշտոնի զբաղեցնող անձ լրացնի հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ կպարունակվեն ներկայումս և մինչև 2018 մայիսի 8- ը իրենց և իրենց ընտանիքի գույքային դրության մասին օրինակ՝ օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ: Ընդհուպ մինչև Լենա Նազարյանի ամուսինը:

Կարգապահական պատասխանատվության մասին կարող են չգրել` դա առանց գրելու էլ ակնհայտ վատն է:

Ընդ որում ցանկալի է, որ զուգահեռ նշեն երկու տարվա ընթացքում ստացած աշխատավարձերի ու պարգևավճարները գումարը: Չմոռանան էլի:

Վերջին տողով խնդրում են վարչապետը նշի, թե ի՞նչ նկատի ուներ 2018թ ապրիլի 15-ին կամ 16-ին Ֆրանսիայի հրապարակում խոստում տալով կառավարման մեջ հակաշիռների ինստիտուտը ապահովել:

Ի դեպ, այս ամենը կարող է հրապարակվել «ՀԺ» թերթում հանրային դիսկուրսը և Ագորան ապահովելու նպատակով:

Քրիստինե Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը