Սա մահափորձ է երկրորդ նախագահի նկատմամբ՝ պետական մակարդակով կազմակերպված
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի երեք, իսկ որոշ տվյալներով` հինգ դեպք է հայտնաբերվել: Բոլոր դեպքերում էլ հիվանդները բանտապահներ են, որոնք անմիջականորեն շփվում են կալանավորների հետ: Այդ մասին շեշտել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը` հավելելով, որ «Երևան-կենտրոնում» պահվող Քոչարյանը, լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում, այսօր հերթական անգամ վիահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Իսկ այն հանգամանքը, որ Արդարադատության նախարարությունը շտապել է հերքել «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի դեպքերի առկայությունը, ցույցն է տալիս, որ իշխանությունները մտադիր են ամեն գնով անազատության մեջ պահել Քոչարյանին` այդպիսով ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք, որը հակասում է մարդու իրավունքների մասին ՀՀ ստորագրած բոլոր կոնվենցիաներին և պայմանագրերին:
Երկրորդ նախագահը ենթակա է անհապաղ ազատ արձակման բոլոր չափանիշներով` նա թե՛ տարիքային ավագ խմբի ներկայացուցիչ է, թե՛ երկու անգամ վիրահատություն է տարել, թե՛ հետապնդվում է բացառապես քաղաքական նկատառումներով:
Մայիսի 13-ին բացասական վճռի դեպքում կարող ենք փաստել, որ գործ ունենք միտումնավոր կազմակերպված մահափորձի հետ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից