Լակոտապետությունից կուլակաթափապետություն կես քայլ է
Եթե նախորդ իշխանությունների օրոք Հայաստան պետությանը տրված ամենասուր բնորոշումը «ավազակապետությունն» էր (հիշեցնեմ, որ դրա հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ 10 տարվա լռությունից հետո դուրս եկավ կամավոր ինքնամեկուսացումից, թևքերը քշտեց, հարձակվեց իր բացակայության տարիներին անճանաչելիորեն փոխված պետական համակարգի վրա և իր թողած ավերակների վրա, իր իսկ չարագուշակ կանխատեսումներին հակառակ, գրեթե զրոյից հառնած երկիրը, ոչ ավել, ոչ պակաս` «ավազակապետություն» հռչակեց), ապա նիկոլապետական շատ «նոր» Հայաստանի մասին անցած երկու տարում ինչ ասես` չասվեց ու չգրվեց։
ԱԺ փոխխոսնակ աշխատող ծանծաղամիտ Ալենի մասնակցությամբ` փողոցում, 20-30 իրենցքայլական պատգամավորների ակտիվ ներգրավմամբ` ԱԺ դահլիճում տեղի ունեցած «քուչի կռվից», Գավառում` 500 հպարտ և շատ զայրացած քաղաքացիների «ձեռամբ» իրականացված ինքնադատաստանից հետո հանգիստ կարելի է խոսել սամասուդապետության, քուչակռվապետության և բեսպրելապետության մասին։
Դե, իսկ ավանդույթի ուժ ստացած պետական ռեկետի և սպասվող կուլակաթափության համատեքստում այս ցանկը կարող է համալրվել ոչ պակաս բնութագրական այլ «տերմիններով»` ռեկետապետություն, կուլակաթափապետություն և այլն։ Ընտրությունը ձերն է...
Լակոտապետությունից կուլակաթափապետություն կես քայլ է
Եթե նախորդ իշխանությունների օրոք Հայաստան պետությանը տրված ամենասուր բնորոշումը «ավազակապետությունն» էր (հիշեցնեմ, որ դրա հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ 10 տարվա լռությունից հետո դուրս եկավ կամավոր ինքնամեկուսացումից, թևքերը քշտեց, հարձակվեց իր բացակայության տարիներին անճանաչելիորեն փոխված պետական համակարգի վրա և իր թողած ավերակների վրա, իր իսկ չարագուշակ կանխատեսումներին հակառակ, գրեթե զրոյից հառնած երկիրը, ոչ ավել, ոչ պակաս` «ավազակապետություն» հռչակեց), ապա նիկոլապետական շատ «նոր» Հայաստանի մասին անցած երկու տարում ինչ ասես` չասվեց ու չգրվեց։
Է՛լ լակոտապետություն, է՛լ խուժանապետություն, է՛լ խմբապետություն, է՛լ անձնիշխանապետություն, է՛լ ընտանիքապետություն, է՛լ թավշապետություն... «Քֆուրապետություն» չէինք լսել, էդ էլ լսեցինք։
ԱԺ փոխխոսնակ աշխատող ծանծաղամիտ Ալենի մասնակցությամբ` փողոցում, 20-30 իրենցքայլական պատգամավորների ակտիվ ներգրավմամբ` ԱԺ դահլիճում տեղի ունեցած «քուչի կռվից», Գավառում` 500 հպարտ և շատ զայրացած քաղաքացիների «ձեռամբ» իրականացված ինքնադատաստանից հետո հանգիստ կարելի է խոսել սամասուդապետության, քուչակռվապետության և բեսպրելապետության մասին։
Դե, իսկ ավանդույթի ուժ ստացած պետական ռեկետի և սպասվող կուլակաթափության համատեքստում այս ցանկը կարող է համալրվել ոչ պակաս բնութագրական այլ «տերմիններով»` ռեկետապետություն, կուլակաթափապետություն և այլն։
Ընտրությունը ձերն է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից