Աշխարհ

12.05.2020 14:07


ԱՄՆ կոնգրեսը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

ԱՄՆ կոնգրեսը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել են Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:

«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, մամուլից ազատորեն օգտվելու եւ տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների ու թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»,- նշված է հայտարարությունում:

ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում, հնարավոր է, խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների:

Այս խորագրի վերջին նյութերը