Մեկնաբանություն

12.05.2020 14:12


Ինչպես «քցեց» Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին․ Ամուլսարի անկախության 2 տարին

Ինչպես «քցեց» Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին․ Ամուլսարի անկախության 2 տարին

Հայաստանում արտակարգ դրությունը 2 ամիս տևեց։ Կերկարաձգեն, թե ոչ, այլ խոսակցության թեմա է։

Անկախ ամեն ինչից՝ Հայաստանում կա վայր, որտեղ արտակարգ դրություն է արդեն 2 տարի։ Արտակարգ այն առումով, որ իշխանություն չկա։ Խոսքը Ջերմուկի մասին է։ Ավելի կոնկրետ՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհի։

Արդեն 2 տարի է՝ մի քանի հոգի փակել են դեպի հանք տանող ճանապարհը։ Մի կողմ թողնելով բնապահպանական խնդիրները՝ արձանագրենք, որ իշխանությունը չի կարողանում կատարել իր սահմանադրական պարտականությունները։

Հանքը կշահագործվի, թե ոչ, արդեն երկրորդական է դարձել։ Գլխավորն այն է, որ մի խումբ քաղաքացի որոշել է չենթարկվել օրենքներին ու ապօրինաբար փակել է ճանապարհը։ Ըստ այդմ՝ Ամուլսարն անկախացել է Հայաստանից, քանզի այնտեղ չեն գործում օրենքները, իսկ իշխանությունը չի կարողանում կարգ ու կանոն հաստատել։

Նիկոլ Փաշինյանն առնվազն երեք անգամ կոչ է արել բացել ճանապարհը, բայց նրան չեն ենթարկվել։ Ավելի կոպիտ ասած՝ «պասլատ» են արել։ Ու պատկերացրեք, որ մեր «դուխով» վարչապետը տուզիկի պես պոչը հետ է քաշել ու «պասլատ» եղել։

Թե ինչու է այդքան վախենում Ամուլսարի թեմայից վարչապետը, ժամանակին բացատրել ենք, չկրկնվենք։ Տվյալ դեպքում մեզ այլ բան է հետաքրքրում։

Բանն այն է, որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, հավատալով ու վստահելով Փաշինյանի խոսքին, գնել են «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերը, որոնք ազատ վաճառվում էին Տորոնտոյի ֆոնդային բորսայում։

Վարչապետն ասաց, որ եթե փորձաքնությունն «OK» լինի, ապա հանքը պետք է շահագործվի։ Փորձաքննության վրա հսկայական գումար ծախսվեց հարկատուներիս փողերից։ Դրանից հետո վարչապետն ասաց, որ ամեն ինչ «OK» է և ինքը խնդիր չի տեսնում հանքի շահագործման համար։ Դրան հաջորդեց հանքի ճանապարհը բացելու կոչը։ Բնական է, որ վարչապետի խոսքերից հետո եղան մարդիկ, ովքեր հաշվեցին, որ հանքը շուտով կաշխատի, իսկ դա էլ իր հերթին կբերի «Լիդիանի» բաժնետոմսերի գների աճին։ Հավատացին, հաշվեցին ու գնեցին այդ բաժնետոմսերը՝ հետագա դիվիդենտների ակնկալիքով։ Բայց պարզվեց, որ Փաշինյանի խոսքն ու գործն իրարից խիստ տարբերվում են։ Նա չուզեցավ կամ չկարողացավ իր խոսքի տերը լինել և հանքի շահագործումն ապահովել։ Վախեցավ կամ խաբեց։ Արդյունքում ստացվեց, որ Փաշինյանը «քցեց» տարբեր տրամաչափի ներդրողներին։ «Ժողովրդի» վարչապետը դա արեց միտումնավոր, թե ոչ, արդեն էական չէ։

Հիմա կան մարդիկ, ովքեր կասկածում են, որ Փաշինյանը մեծ մեքենայության մասնակից է դարձել Ամուլսարում, և որ նրա լուռ համաձայնությամբ է ճանապարհը փակվել, որպեսզի «Լիդիանը» սնանկանա, որից հետո Փաշինյանը միջնորդավորված ձևով գնի հանքը և դառնա առնվազն 5 միլիարդ դոլարի ոսկի ունեցող հանքի տեր։

Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ Ամուլսարի հարցում Փաշինյանը վախենում է «թավշյա» հեղափոխության փայատեր դարձած թուրքական 5–րդ շարասյան ներկայացուիչներից՝ կարծելով, որ նրանք հանքը որպես առիթ օգտագործելով կարող են իր դեմ նոր հեղափոխություն անել ու դրա համար է «տուզիկացել» հանքի թեմայով։

Ամեն դեպքում ստացվում է, որ վարչապետը «քցել» է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ ներդրումային միջավայրի հերն անիծել։ Ու սա թեմա է դառնալու։

Շուտով Փաշինյանը խնդիրներ է ունենալու ոչ միայն «Լիդիանի» օտարերկյա բաժնետերերի, այլ նաև հանքի բաժնետեր ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նրա խոսքերին հավատալով՝ բաժնետոմսեր են գնել ու գումարներ կորցրել։ Այսինքն՝ կառավարությունը հայտնվելու է ոչ միայն միջազգային արբիտրաժի, այլև ՀՀ քաղաքացիների դատաստանի առաջ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը