Աշխարհ

12.05.2020 14:02


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 ռեգիոնում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մոսկվայում՝ 5392, մերձմոսկովյան շրջաններում՝ 1063: Նշվում է, որ 4 հազար 704 պացիենտի մոտ չեն եղել ախտանշաններ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 107 դեպք:

Ռուսաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 232 հազար 243-ի, որից 43 հազարն ապաքինվել են, 2116-ը՝ մահացել:

Այս խորագրի վերջին նյութերը