Լրահոս

12.05.2020 13:52


Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Երեկ` մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23;40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Մարդոյանը Դավիթ Անհաղթի փողոցում իր վարած BMW մակնիշի 36 ԼQ 149 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը