Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել կորոնավիրուսի վարակակիրների բաժնում (տեսանյութեր)
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ կորոնավիրուսով վարակված հիվանդներ են բուժվում, մայիսի 12-ի առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը` հղում տալով իր աղբյուրին:
«Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 6-րդ հարկում: Այնտեղ կորոնավիրուսով հիվանդներն են բուժվում»,-տեղեկացրել է աղբյուրը:
Տեղեկացվել է նաև, որ հրդեհի հետևանքով 5 մարդ է մահացել, բոլոր զոհերն էլ կորոնավիրուսով վարակված են եղել: Հրդեհի մակերեսը 10 քառակուսի մետր է եղել:
Բոլոր մահացածները հրդեհի պահին միացված են եղել թոքերի արհեստական օդափոխության սարքերին:
Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, հիվանդանոցից 150 մարդ է տարհանվել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Աղբյուրը՝ tert.am