Աշխարհ

12.05.2020 12:04


Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1114 մարդ

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1114 մարդ

Մայիսի 11-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 139 հազար 771, որից 95 հազար 780-ն արդեն առողջացել է։

Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1114-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 32 հազար 722 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1 մլն 403 հազար 320-ի։

Մահացությունների թիվն ավելացել է 55-ով՝ կազմելով 3841։

1126 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 3089-ով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը