Մարալիկ համայնքի հիվանդանոցի բժիշկների բողոքի ակցիան (տեսանյութ)
tert.am-ը հայտնում է, որ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում։
Նշում են, որ հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, ինչից հետո էլ Առողջապահության նախարարությունից և մարզային վարչությունից նշել են, որ այդ օրերի համար պետք է ստանան իրենց աշխատավարձից ավելի քիչ գումար։
Սկզբում նշեմ, որ հունվարից աշխատավարձերի բարձրացում եղավ, ու միշտ թե՛ նախարարը, թե՛ վարչապետը բարձրաձայնում էին, որ 30 տոկոս աշխատավարձ են բարձրացրել բուժաշխատողին, բայց մենք այդ 30 տոկոսը չենք տեսել, մեզ 20 տոկոս են ներկայարցել, ուրիշ բարձրացում չկա: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի շտապօգնության հերթապահ բուժքույր Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Մարալիկի հիվանդանոցի աշխատողները բողոքի ակցիա են անում ինքնամեկուսացման պատճառով իրենց անաշխատունակության թերթիկով 20 տոկոս պակաս աշխատավարձ վճարելու համար:
«Ես չգիտեմ, թե այդ տասը տոկոսն ուր է գնացել, դա երևի տնօրենը գիտի, որովհետև միշտ շեշտվել է, որ 30 տոկոսն է աշխատավարձի բարձրացումը: Եթե մեզ նույնիսկ մեր հասանելիք 30 տոկոսը չեն տվել, 20 տոկոս են տվել, հիմա ի՞նչ պարգևավճար ստանալու մասին խոսենք»,- նշեց նա:
Անահիտ Հակոբյանը շտապօգնության աշխատողներին համեմատեց կույրաղիքի հետ և նշեց, որ իրենց ուշադրություն դարձնող չկա: «Միշտ առաջին գիծ մենք ենք եղել, այն ժամանակ դեռ այս արտակարգ իրավիճակն ու զգոնությունը չկար, մենք առանց որևէ պաշտպանիչ միջոցների աշխատում էինք: Ես գիտեմ 4 ժամ հետո պետք է դիմակը գցել, բայց ես մի դիմակով անընդհատ կանչերի եմ եղել՝ չիմանալով ուր ենք գնում, ինչ հիվանդի հետ գործ ունեք, անկախ նրանից ջերմո՞ղ է, թե ոչ»,- նշեց նա:
Հակոբյանը նշեց, որ ողջունելի է այն, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի, նաև այլ հիվանդանոցների բուժաշխատողներին ու շտապօգնության աշխատողներին պարևգավճարներ են տվել, միևնույն ժամանակ նկատեց՝ չգիտի, թե ինչու են իրենք արհամարհված:
«Կարծես՝ Մարալիկը քարտեզի վրա չկա, հիմա եղավ սենսացիա՝ հիվանդանոցը փակվեց, երկու գյուղ փակեցին, կարանտին է, ու մենք աշխատել ենք այդ պայմաններում, արհամարհված ձևով ու մեր ձայնը ոչ մեկին լսելի չէ»,- ասաց նա ու հավելեց, որ 24 ժամ աշխատում ու սպասարկում են 60 կմ շառավիղով:
«Քանի որ այստեղ ստացիոնար հիվանդանոց չկա, ստացինոր բուժման կարիք ունեցող հիվանդներին տեղափոխում ենք Գյումրու համապատասխան հիվանդանոց: Ամենացածր դրույքաչափը ներկայացված է շտապօգնությանը, այն դեպքում, երբ օրը 24 կանչ ենք սպասարկում: Չենք հասկանում, թե ձկան գլուխը որտեղից է հոտած»,- ասաց նա: