Արտակարգ դրությունը մոտենում է ավարտին։ Այն տևեց երկու ամիս։ Այս ընթացքում կորոնավիրուսով վարակվածների դեպքերը շատացան։
Արտակարգ դրության ռեժիմը կարելի է տապալված համարել, քանզի չնախապատրաստվեց ստանդարտ դրությանն անցնելը։
Կերկարաձգի՞ կառավարությունը արտակարգ դրությունը, թե՞ ոչ, դժվար է ասել։ Դա արդեն էական էլ չէ։ Միևնույն է արտակարգ դրությունը իշխանության գլխում է և այն չի անցնելու։
Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում Նիկոլ Փաշինյանի քայլերը հակառակ տրամաբանության մեջ էին։ Ամբողջ աշխարհում փորձում են համախմբել հանրային բոլոր ռեսուրսները վիրուսի դեմ պայքարի համար, իսկ մեզանում պառակտման վիրուսը տարածվեց կայծակնային արագությամբ։
Փաշինյանն արտակարգ դրությունն օգտագործեց սեփական խնդիրները լուծելու համար՝ ի հաշվին հանրայինի ու պետականի։
Այս ընթացքում մենք տեսանք Գավառի խայտառակությունը, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքային թյուրիմացությունը, կառավարության անգործությունը, տնտեսության անկումը, քարոզչական ատելությունը և իշխող ուժի մտքի տկարությունը։
Կորոնավիրուսով վարակվածների քանակն օրական աճում է եռանիշ թվերով։ Այս տեմպերով մինչև ամսվա վերջ վարակվածների քանակը կլինի ոչ պակաս 6․000-ից։ Իսկ դա նշանակում է, որ հունիսին մենք կմտնենք առողջապահական համակարգի կոլապսի վտանգի փուլ։
Կոլապս է սպասվում նաև տնտեսության ոլորտում։
Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» գրում է՝ կառավարության վարած քաղաքականության արդյունքում ո՛չ ներսից, ո՛չ դրսից ներդրումներ չեն լինելու, բայց միևնույն է վարչապետը հավատարիմ է մնալու իր գծին՝ մինչև վերջ փլուզել տնտեսությունը։ Ահա այսպիսի արտակարգ դրության մեջ է հայտնվել Հայաստանը։ Իսկ այդ ընթացքում ԱԺ-ում առաջարկում են «ստրուկների» փոխանակություն՝ մանդատը մանդատի դիմաց։ Տխուր է։
Արտակարգ դրություն իշխանության գլխում

Արեգնազ Մանուկյան