Կարծիք

11.05.2020 20:48


Արտակարգ դրությունը ձեր առողջության համար չէ, այլ Նիկոլի մանիպուլյացիաների

Արտակարգ դրությունը ձեր առողջության համար չէ, այլ Նիկոլի մանիպուլյացիաների

Կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց, որպեսզի կանխի վարակի տարածումը։ Ընթացքում մեծ պրոբլեմներ առաջացան բնակչության սոցիալական վիճակի հետ կապված, որը կառավարությունը փորձում էր լուծել։ Չկարողացավ։ Կառավարությունը փառավորապես տապալեց թե՛ համաճարակային միջոցառումները, եւ թե՛ սոցիալական խնդիրների լուծումը։

Բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը համարո՞ւմ է, որ տապալվել են այս կարեւորագույն հարցերը, արդյոք նա պարտվե՞լ է հանգամանքներին։

Հաստատ կարող ենք ասել, որ ոչ։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը լուծեց իր համար երկու կարեւորագույն խնդիր, նախ նա կարողացավ գոնե առժամանակ լղոզել ՍԴ անդամների գործից ազատելու հանրաքվեի հարցը, եւ երկրորդ՝ նա անցկացրեց մի շարք օրենքներ ու որոշումներ՝ սկսած գաղտնալսումների ու գույքի անօրինական բռնագանձումների օրենքից մինչեւ Լանզարոտի կոնվենցիա։ Հընթացս լուծվել են մի շարք այլ խնդիրներ, ինչպես Ազգային ժողովի վարկաբեկումը մինչեւ վերջին խազը, «Նախկինների» փոխարեն անօրինականությունների նոր հիմքի հայտնաբերումը՝ «Սադրանք», եւ այլն։ Լուրեր են պտտվում նաեւ, որ արտակարգ դրությունը լավ միջոց էր հատուկ ֆոնդի եւ բյուջեի ատկատներին նոր զարկ տալու համար։

2 օրից հայտարարված արտակարգ դրությունն ավարտվում է։ Բնակչությունը գուշակում է՝ կերկարացվի այն, թե ոչ։ Այստեղ բացարձակ նշանակություն չունի, թե ինչպիսին է համաճարակային վիճակը, հիվանդների ու մահացածների թիվը։ Կարեւոր է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն ո՞ւնի նոր, ոչ այնքան բարոյական օրենքներ, որոնք պետք է անցկացվեն համաճարակի քողի տակ, եւ ամենակարեւորը՝ ինչպես է լուծելու հանրաքվեի հարցը։

Այնպես, որ՝ մի տանջեք ձեր գուշակություններով, արտակարգ դրությունը ձեր առողջության համար չէ, այլ Նիկոլի մանիպուլյացիաների։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը